Մելքոնյան. Փաշինյանը մասնակցում է Էրդողանի երդմնակալությանը, չի մասնակցում Պուտինի երդմնակալությանը
«Հայաստանի ներկա արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին»,-Թելեգրամի իր ալիքում գրել է պատմական գիտությունների թեկնածու, վերլուծաբան, APRI Armenia-ի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը՝ արձագանքելով Փաշինյանի Մոսկվա չմեկնելու մասին Ալեն Սիմոնյանի հայտարարությանը։
«2023 թ. հունիսի 3. Նիկոլ Փաշինյանը ներկա է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը։
2024 թ. մայիսի 7. Նիկոլ Փաշինյանը ներկա չի լինի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։
Առանց գնահատականների։ Միայն փաստեր։ Թուրքիան դառնում է ժամանակակից Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն»,-գրել է Մելքոնյանը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը. Ալեն Սիմոնյան
- Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
- Կմասնակցի՞ Փաշինյանը Պուտինի երդմնակալությանը. կառավարության և ԱԳՆ պատասխանները
- Փաշինյանը դեռ չի որոշել՝ կմասնակցի՞ Պուտինի երդմնակալության արարողությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան