Այսօր դիրքերը Կիրանցից հեռու են 2-2,4 կմ, իսկ Ոսկեպարից՝ 1,2 կմ. Սեյրան Օհանյան
«Զեկույցում նշված չէր քաղբանտարկյալների, կալանքի ապօրինի միջնորդությունների, կարված քաղաքական գործերի մասին, այդ թվում՝ ընդդիմադիր պատգամավորի դեմ ոստիկանների կողմից բռնությունների, քրեադատավարական ակնհայտ խախտումների մասին»,- Ազգային ժողովում ՀՀ դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդման քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա ընդգծեց, որ այստեղ գործ ունեն երկակի ստանդարտների հետ։
Ս. Օհանյանն ասաց, որ չկա որևէ խոսք այն կարևոր իրականության վերաբերյալ, որ տիրում է սահմանազատման, սահմանագծման, ավելի ճիշտ՝ միակողմանի զիջումների ընթացքում պաշտոնատար անձանց կողմից լիազորությունների չարաշահման, տարածքային ամբողջականության դեմ իրականացվող առերևույթ հանցագործությունների մասին։
«Այսօր դիրքերը Կիրանցից հեռու են 2-2,4 կմ հեռավոության վրա, իսկ Ոսկեպարից՝ 1,2 կմ»,- ասաց Ս.Օհանյանը։
Ս.Օհանյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
- Դուք ե՞րբ եք եզդի եղել, որ գիտեք՝ կա, թե չկա. ՔՊ-ական պատգամավորը՝ Գեղամ Նազարյանին
- Կիրանցում հայ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա
- Կիրանց չափագրողեր են եկել
- Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, ոստիկանական զորքեր են բերվել Բերքաբեր. Գառնիկ Դանիելյան
- Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
- Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվում է գրեթե սահմանագծին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան