Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, տեղին եմ ասել․ Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ Պետդումայի գրության մասին
«Ես գրություն չեմ ստացել։ Ում որ ուղարկել են, իրեն հարցրեք, իմ գործընկերոջը հարցրեք, ես միայն կարող եմ ասել, որ շատ վաղուց իմ գործընկերն այդ պատասխանը ուղարկել էր, ուղղակի այդ րոպեին երևի տիկին Զախարովային հարմար էր այդպես արձագանքել և չարձագանքել մյուս մասին։ Դե պարզ է չէ՞, որ այդպես բեմականացված հարց ու պատասխան է մշտապես տեղի ունենում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք պատասխանելու է ՌԴ պետդումայի ուղարկած գրությանը։
Նա հստակեցրեց, որ Սարգիս Խանդանյանին են ուղարկել, նա էլ մեկ կամ երկու օր հետո պատասխանել է։
Ալեն Սիմոնյանը նաև ասաց, որ տեղյակ է թե ինչ է Խանդանյանը պատասխանել, բայց չասաց, որովհետև, ըստ նրա, դա իրեն չի վերաբերվում։
«Ես իմ հայտարարությունների տերն եմ, ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, ինչ-որ ասել եմ, տեղին եմ ասել։ Ի՞նչ է նշանակում ում անունից եմ արել հայտարարություներս, եթե որոշ երկրներում իշխանությունները չեն ներկայացնում իրենց ժողովրդին, դա իրենց խնդիրն է, ՀՀ-ում իշխանությունը և նաև ընդդիմությունը ներկայացնում է իր ժողովրդին»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովին՝ առաջարկելով հստակեցնել խորհրդարանականների դիրքորոշումը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների վերաբերյալ, որոնք հնչեցրել է ապրիլի 22-ին Պալմայում (Իսպանիա) ԵՄ խորհրդարանների նախագահների համաժողովում։
ՌԴ Դաշնային Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն առաջարկել էր Հայաստանի խորհրդարանին հարցում անել՝ Ռուսաստանի մասին Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ ունեցած դիրքորոշման մասին։
Ալեն Սիմոնյանը, մասնավորապես հայտարարել է․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հարցն է և մերձավորարևելյան հակամարտությունը` ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանը հաստատակամորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը: Միջազգային տարբեր հարթակներում մենք միշտ աջակցել ենք պաղեստինյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը երկու պետությունների սկզբունքի հիման վրա․․․»։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր․ «Հուսով եմ, որ նրանք, ովքեր նման հայտարարություններ են արել, բավականաչափ ուժ կունենան պատասխան տալու ռուս խորհրդարանականների նամակին»։
Հարակից հրապարակումներ`
- Մաղթում ենք ուժ՝ պատասխան պատրաստելու համար․ Զախարովան՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների մասին
- Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին
- Նոր սկանդալ հայ-ռուսական հարաբերություններում. Հայտարարության հեղինակն Ալեն Սիմոնյանն է
- Ալեն Սիմոնյանը մեղադրել է Ռուսաստանին և Ադրբեջանին Հայաստանի դեմ հիբրիդային հարձակման մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան