Թուրքի առաջ ճանապարհ բացելու համար հայ զինվոր է վիրավորվել.Սուրեն Պետրոսյան
«Մեր օրակարգը հաշտության մասին է և մենք բոլոր հնարավոր հարթակներում հայտարարում ենք, որ այն մարդը, ով բախում կհրահրի և բռնության կոչ կանի շատ կոպիտ պետք է հեռացվի մեր շարքերից»,-Կիրանց-Երևան երթի ժամանակ հայտարարեց «Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։
Հիշեցնելով, որ այսօր տարածված ձայնագրություններում խոսովում է զենքի մասին, Պետրոսյանն ասաց, որ դրանով պետք է զբաղվի Ազգային անվտանգության ծառայությունը, քանի որ այն իր մեջ ահաբեկչական բնույթ է կրում և շարժման հետ աղերս չունի։
«Նման մարդկանցով պետք զբաղվի ԱԱԾ-ն և՝ անհապաղ, նման մարդիկ շարժման հետ որևէ կապ չեն կարող ունենալ, բացառված բան է»,-հայտարարեց քաղաքագետը։
Անդրադառնալով մեղադրանքներին թե ինքը Ռուսաստանի գործակալ է և շարժում սկսելով ցանկանում են Հայաստանում իրականացնել Արցախի սցենարը՝ Պոտրոսյանը հայտնեց, որ մի քանի ամիս առաջ էլ իրեն մեղադրում էին Արևմուտքի գործակալ լինելու մեջ և դա անում են այն ուժերը, որոնք միակողմանի զիջումներով Հայաստանը հանձնում են թշնամուն։
«Թուրքի առաջ ճանապարհ բացելու համար հայ զինվոր է վիրավորվել, սա որևիցե կերպ տրամաբանության մեջ չի տեղավորվում»,-ասաց նա՝ անդրադառնալով ականազերծման ժամանակ հայ զինծառայողի վիրավորման դեպքին։
Հարակից հրապարակումներ`
- Սուրեն Պետրոսյան. Սա յուրատեսակ հնարավորություն է հաղթահարել, դուրս գալ այս նվաստացման, ստորացման վիճակից
- Այսօր, ձեր դերն առավել քան վճռորոշ է Տավուշում տեղի ունեցող ապօրինության մասին մարդկաց իրազեկելու համար․ Սուրեն Պետրոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա