Կիրանցում ականազերծված տարածքներում արդեն ադրբեջանցիների դրոշներն են, սա պատերազմը չէ՞․ Սոֆյա Հովսեփյան
Սոլակ համայնքում շարժման մասնակիցներին միացել է ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ իր նորածին որդու հետ։
«Ցավում եմ, որ իշխանություններն այդպես էլ չհասկացան,թե ինչ է կատարվում Հայաստանում։ Մեր հանրապետության սուվերեն տարածքում արդեն երեք տարի է մխրճվել է Ադրբեջանը և փաստացի ունենք տարածքային խնդիր։ Իշխանությունը փոխանակ լուծի, հարցը փակում է և նորից տարածքներ զիջում։ Սա շարունակական է լինելու, ինչպես գիտենք՝ արդեն խոսվում է Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի մարզի մասին։ Փաստացի տեսնում ենք, որ իշխանությունն օրակարգը փորձում է փակել»,-ասաց Հովսեփյանը։
Ըստ նրա՝ շատերի կողմից նոր օրակարգ է թելադրվում՝ անկարող իշխանության հեռացումը։
«Հայաստանը պատերազմի մեջ է շուրջ 34 տարի, պատերազմից դուրս չենք եկել, սակայն կորցրել ենք բացառապես իրենց իշխանության ժամանակ՝ 2020թ․-ից ի վեր»,- հավելեց Հովսեփյանը՝ շեշտելով, որ փոխզիջում հասկացողություն գոյություն չունի, կա միայն զիջում։
«Մասնակի սահմանազատումը չի բխում ՀՀ շահերից։ Պատերազմը հիմա էլ շարունակվում է։ Կիրանցում հենց հիմա պատերազմ է։ Այս պահին ականազերծված տարածքներում արդեն ադրբեջանցիների դրոշներն են, էլ ո՞րն է պատերազմը»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման մասնակիցներն այս պահին Կոտայքի մարզի Սոլակ գյուղում են, որտեղ գիշերելու են, առավոտյան շարունակեն ճանապարհը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան