Տավուշցի. Ավանակը բարկացած է, ուզում է իր բեռը վերցնի ու գնա
«Ես դեռևս շարունակում եմ մնալ իմ այն համոզմանը, որ պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք ու ինչ-որ մի ձև դա բոլորը տեսնեն»,-լրագրողների հետ զրույցում ասել է Տավուշի Աչաջուր համայնքի բնակիչ Սևադա Ղուկասյանը, որ մասնակցում է քայլերթին։
Նա ցանկանում է, որ ազգը, սերունդները, փոքր երեխաները տեսնեն դավաճանին ավանակի վրա թարս նստած, որ դաստիարակվեն, որ հասկանան՝ դավաճանի վերջը դա է լինելու։
«Ավանակը նեղված ու ջղայնացած է, ասում է՝ բեռս ժամանակին տվեք ինձ, գնամ ու կորչեմ էստեղից։ Ակնհայտ է, որ Փաշինյան կոչեցյալն ի թիվս իր բոլոր այդ ծանր ու վատ թերությունների, ունի մի հատ մեծ առավելություն, ինքը տաղանդավոր դերասան է։ Նա կարողանում է բոլորին մի բան ասել, բոլորին հավատացնել ու անել դրա հակառակը»,-նշել է Սևադա Ղուկասյանը։
Հիշեցնենք, որ 2021-ի մայիսի 10-ին իջևանցի Սևադա Ղուկասյանն էշին բերել էր ԱԺ դիմաց։ Նա լրագրողների հետ զրույցում մանրամասնել էր, որ կենդանու անունը Իլհամ է, եկել է, որ իրենց «գժին, շաշին» տուն տանեն.
«Ակցիա չի սա, սա իրականություն է։ Մեր Իլհամիկի հետ եկել ենք մեր գժին, մեր շաշին տանենք մեր տուն։ Էդ մեր գժին էլի, կապիտուլյանտին, Նիկոլին էլի։ Մեզ մոտ մի ավանդույթ ունենք, դավաճանին թարս վիճակով նստեցնում ենք էշին ու ման տալիս, որ բոլորը տեսնեն, ճանաչեն, իմիջիայլոց, մերկ վիճակում»։
Հարակից հրապարակումներ`
- Էշով ԱԺ մոտ ակցիա իրականացրած Սևադա Ղուկասյանն ազատ է արձակվել
- Էշով ԱԺ մոտ եկած քաղաքացուն 4-5 ոստիկաններ ուժով մեքենա նստացրեցին ու տարան
- Իջևանցին էշով եկել է իրենց «շաշին» տուն տանի
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա