Ժեխ են բերել, ժեխի գնով ծախում են.Գործարարը՝ ծաղկի շուկայում կտրուկ գնանկման մասին
Հայաստանի ծաղկի շուկայում վերջին օրերին արձանագրվել է կտրուկ գնիջեցում։ Ծաղիկների որոշ տեսակների գները նվազել են 50-60 %-ով։ Հատկանշական էր, որ մայրության և գեղեցկության տոների ժամանակ եղած ծաղիկների բարձր գները պահպանվում էր նաև մինչև ապրիլի վերջերը, որից հետո արձանագրվեց էական գնիջեցում։
Ծաղիկ արտադրող ընկերություններից մեկի տնօրենը, որը մրցակցային պայմանները չխախտելու հիմնավորմամբ չցանկացավ հրապարակել իր անունը, Panorama.am-ին ներկայացրեց ծաղկի գների անկման պատճառները։
«Գին ձևավորողը պահանջարկ-առաջարկն է, և դրան գումարվում է նաև ծաղկի որակական հատկանիշները։ Մարդիկ արտադրում են ցածր որակի ապրանք, որն իրականում բանի պետք չէ, և թափելու փոխարեն փորձում են էժան վաճառել։ Իսկ այն ապրանքը, որը բանի պետք չէ, չի կարող արտահանվել։
Կոպիտ ասած՝ թափելու ապրանքը փորձում են ներքին շուկայում իրացնել։
Մյուս կողմից էլ ծաղկի հետ կապված գնիջեցումը սեզոնային երևույթ է, շուկան լճանում է։ Այն ֆերմերները, ովքեր ձմռանը ջերմոցները չեն ջեռուցել, գարնանը տաք եղանակին առանց լրացուցիչ՝ բիոմշակման բերք են ստացել, որի մի մասն անորակ է։ Մյուս կողմից էլ դրա արդյունքում ծաղկի շուկայում ապրանքի քանակի կտրուկ ավելացում է գրանցվել։
Կրկնում եմ, որ մեր շուկայի այս վիճակը, որ գներն այսպես ընկել են, առաջին հերթին ծաղկի որակով է պայմանավորված։
Օրինակ 10 հա տարածք ունեցեղ ջերմոցն այսօր ունենում է 20 % թափելու ծաղիկ, դա էլ մտցնում են ներքին շուկա և այդ խնդիրը միշտ էլ կա։ Ժողովրդի լեզվով ասած՝ «Ժեխ են բերել, ժեխի գնով ծախում են»։ Այդ ժամանակ արդեն նորմալ ապրանքի գինն էլ է ընկնում, որովհետև նույն հայակակն շուկայում չեն սովորում, որ անպետք ապրանքին չարժի երբեք փող տալ»,-հայտնեց ֆերմերը։
Panorama.am-ը հետաքրքրվեց, թե արդյո՞ք արտահանման խնդիրներ էլ կան։
Մեր զրուցակիցն հայտնեց. «Արտահանման խնդիրներ միշտ էլ կան։ Կալիֆոռնիական ծաղկային տրիպսը ջերմատնային տնտեսությունների թիվ մեկ թշնամին է և դրա պատճառով Վերին Լարսում խնդիրներ են ստեղծվում։
Պետք է ծաղիկների որակն ապահովել, եթե կարողանան այն անել, հաստատ գնորդ կգտնվի։ Օրինակ սրանից երկու շաբաթ առաջ Հոլանդիայից գործարար էր եկել, մեր շուկան էր ուսումնասիրում, դժգոհ թողեց, գնաց։ Հարցրեցի, թե արդյո՞ք հետաքրքրված է հայկական ծաղիկն Եվրոպա արտահանելու հարցով, ասաց՝ նման մի բան։
Հիմնական խնդիրն առաջանում է Վերին Լարսի փակվելու հետ, դա էլ հիմնականում ձյան պատճառով։
Մեկ էլ մի պահ եկավ, որ ուզում էին պատժել Հայաստանին, որ փորձում էր Ռուսաստանի ստրուկը դառնալ և այդ ժամանակ միրգ-բանջարաղեն և ծաղիկները հետ ուղարկեցին։ Բայց ինչքան իրենց շուկան է մեզ պետք, նույնքան էլ մեր ապրանքն է Ռուսաստանին պետք, այդ բալանսը պետք է կարողանանք կարգավորել, ովոհտեև նույն Ռուսաստանը հոլանդական ծաղիկը Ղազախստանի միջոցով է ներմուծում և այդտեղ գինն է բարձրանում։ Ասեմ, որ այսօր Վրացական շուկան էլ է բաց մեր համար, ամեն ինչ կախված է որակյալ ապրանք արտադրելուց»։
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին