Պետք է միանանք Բագրատ Սրբազանին, այլապես կործանվելու ենք. երևանցիները սպասում են քայլերթի մասնակիցներին
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ մայիսի 4-ից Կիրացից սկսված քայլերթին այս օրերի ընթացքում միացել են Հայաստանի տարբեր շրջաններից բազմաթիվ քաղաքացիներ։ Նրանց բոլորին միավորում է հանուն հայրենիքի պայքարը, իշխանությունների՝ միակողմանի զիջումների դեմն առնելու պատրաստակամությունը։
Panorama.am-ը հետաքրքրվեց քաղաքացիներից, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն այս գործընթացիցի։ Պարզվեց՝ Երևանում շատերն են սպասում մայիսի 9-ին՝ դիմավորելու քայլերթի մասնակիցներին մայրաքաղաքում։
«Մենք գնալու ենք Բագրատ Սրբազանի հետևից։ Կողմ եմ միայն Բագրատ Սրբազանին»,- ասաց մի երիտասարդ։
«Նորմալ չէ, որ մենք Տավուշն էլ կորցնենք։ Տեղից մի բուռ ենք մնացել։ Պետք է միանանք Բագրատ Սրբազանին, այլապես կործանվելու ենք»,- շարունակեց մեկ այլ քաղաքացի։
Քաղաքացիները ցանկանում են, որ քայլերթն իր արդյունքը տա, սակայն մեծ ակնկալիքներ չունեն։
«Մեր երկիրը հիմա նման գործողության կարիք ունի։ Շատ կուզենք ինչ-որ բան փոխվի, ինչ-որ բան վերանայվի, սակայն մեծ ակնկալիքներ չունենք, երբ որ մեր ողջ ուժային կառույցներն այս մարդկանց վերաբերվում են ուրիշ ձևի»,- ասաց քաղաքացիներից մեկը։
Կան քաղաքացիներ, որոնք չեն հասկանում քայլերթի իմաստը, կարծում են, որ եկեղեցին քաղաքականության հետ գործ չունի։
«Անիմաստ քայլ է։ Ժողովուրդն ապրում է, պատերազմից պրծել ենք։ Ի՞նչ են ուզում։ Բան ու գործ չունե՞ն»,- ասաց քաղաքացիներից մեկը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Գավառում քայլերթի մասնակիցներին դիմավորեցին ծափահարություններով ու բացականչություններով
- Բագրատ Սրբազան. ՔՊ բարձրաստիճան անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ
- Բագրատ Սրբազան. Սա կուռքերի շարժում չէ
- Նոր բան մտածեք. Ալեն Սիմոնյանը՝ Տավուշից մեկնարկած քայլերթի մասին
- Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ
- Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության` մենք չենք գործում. Բագրատ Սրբազան
- Նստացույց հայտարարած ազատամարտիկը կոչ է անում կառավարության շենքի դիմաց իր հետ միասին սպասել Բագրատ Սրբազանին
- Քայլերթի մասնակիցներին Սևանի մոտ դիմավորեցին Հայաստանի և Արցախի դրոշներով և քոչարի պարելով
- Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել. Արման Նուռը՝ Բագրատ Սրբազանի գլխավորած երթից
- Ժամը 18:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը կհասնի Սևան. ՈւՂԻՂ
- Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
- Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան