«Հրապարակ». Ագրարային համալսարանը բախվել է ֆինանսական լրջագույն խնդրի
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հայաստանի ազգային ագրարային համալսարանը բախվել է ֆինանսական լրջագույն խնդրի: Վերջին տարիներին մի քանի դիմորդ ունեցող բուհի ֆինանսական վիճակն ավելի է ծանրացել: Ռեկտորի պարտականությունները կատարող Հ. Զաքոյանը վերջերս է տեղեկացել, որ համալսարանը կուտակել է ավելի քան 340 միլիոն դրամ գույքահարկի պարտք: Պարզել է, որ պարտքի միայն մի մասն է առնչվում իր ղեկավարման ժամանակահատվածին, մեծ մասը կուտակվել է 2021-ից, երբ համալսարանի ռեկտորն էր Վարդան Ուռուտյանը: Համալսարանը գույք ունի Երևանում, Կոտայքում, Արագածոտնում, Սյունիքում, Լոռիում և Արմավիրում:
Ըստ մեր տեղեկությունների, այս խոշոր պարտքն արտացոլված չի եղել 2021-2024թթ. հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված բյուջեի նախահաշվում ու կատարողականներում, և հիմա համապատասխան մարմինները պետք է պարզեն, թե վերոնշյալ ժամանակահատվածում Ուռուտյանի և Զաքոյանի (2018 թվականից՝ նախ տնտեսական հարցերի գծով, ապա նաև՝ ուսումնական գծով պրոռեկտոր) կողմից հարկային պարտավորությունները չկատարելը, դրանք ֆինանսական փաստաթղթերում չներառելը եղել են սեփակա՞ն նախաձեռնությամբ, թե՞ հոգաբարձուների խորհրդի գիտությամբ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։