Փաշինյանի արածը, եթե կյանքի կոչվի, ապա այն իրական պատերազմի սպառնալիքը է. Գեղամ Մանուկյան
«Երթը հանրային արձագանքն է, որ կա այս իշխանության նկատմամբ։ Այն վերաբերմունքի, նրանց ստախոսությունների արկածախնդրության քաղաքականության նկատմամաբ ինքնին ցուցիչ է»,-Կիրանց-Երևան «Տավուշն հանուն հայրենիքի» երթի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը․
Նա հայտնեց, որ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարծմանը միացել են շատ մարդիկ, ովքեր նախկինում չեն մասնակցել դիմադրության շարժմանը, ինչը մեծացնում է շարժման ուժը։
Անդրադառնալով իշխանությունների քարոզչական թեզին, թե սրբազանի առաջնորդած շարժումը պատերազմի կհանգեցնի, մանուկյանն ասաց. «Այն ինչ անում է Փաշինյանը, եթե կյանքի կոչվի, ապա իրական պատերազմի սպառնալիքը դա է»։
Պատգամավորը հայտնեց, որ ընդդիմությունը մարամասն ներկայացրել է այլընտրանքային տարբերակը, որ սահմանազատում և սահմանագծում միայն 100% համաձայնությամբ և սահմանի ամբողջ երկայքով պետք է արվի։
Նշելով, որ դեմ չեն սահմանազատմանը՝ ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ դրա մեջ պետք է հաշվի առնեն Հայաստանի ողջ տարածքը, որ դեռ կան օկուպացված տարածքներ, ինչը սպառնում է ազգային անվտանգությունը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա