Թովմաս Առաքելյան. Սրբազանի առաջնորդությամբ պայքարելու եմ այնքան ժամանակ, քանի դեռ սա պայքար է հանուն ճշմարտության
Թովմաս ուրարակիր Առաքելյանը, որ Տավուշում սահմանազատման մեկնարկից ի վեր Բագրատ Սրբազանի առաջնորդած պայքարում է, գրում է.
«Քանի որ սուտը դարձյալ գլուխ է բարձրացրել, ուզում եմ անկեղծ զրուցենք իրար հետ այս էջում (ինչպես միշտ, էլի)):
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում: Իմ, մեր գույնը ԵՌԱԳՈւՅՆՆ Է։ Շարժումն էլ` հաշտության մասին:
Անշուշտ, մեր շարքերին միանում են մարդիկ, որոնք շատերիդ համար, միգուցե, սիրելի չեն: Երբեմն իմ կողքով էլ քայլում են գործիչներ, որոնց գաղափարները, քաղաքական հայացքները բնավ չեմ կիսում: Տեսնում եմ մարդկանց, որոնց անցած ճանապարհը, մեղմ ասած, չի հիացնում ինձ: Ինքս էլ սուրբ չեմ:
Բայց Սրբազանի առաջնորդությամբ պայքարելու եմ այնքան ժամանակ, քանի դեռ սա պայքար է հանուն ճշմարտության, ոչ թե աթոռակռիվ: Ու եթե իսկապես հայտնվեն ջուր պղտորողներ, ոչ թե նեղացկոտ պատանու նման հեռանալու եմ, այլ շարունակելու եմ պայքարը: Իրենք պիտի հեռանան մեր շարքերից, ոչ թե՝ ես ու դուք:
Տարածված վարկաբեկող տեսանյութերը, թեզերը կեղծ են, տարիներ առաջ ասված, կոնտեքստից կտրված: Ու մեզ վրա հարձակված համակարգը ևս մեկ անգամ ցույց է տալիս` սուտ է և ստի հայր»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան