Կխնդրեմ՝ հասկանալով խոսեն, ոչ թե որին ինչ հարմար ա՝ դա գրեն ու հրապարակեն․ Կիրանցի գյուղապետ
«Ուրեմն ասեմ հետևյալը՝ սահմանազատումն ամբողջությամբ Կիրանցում չի վերջացել։ Ես շեշտել եմ՝ ամենամեծ վտանգը ու վախը կա հենց էս քթի մասում՝ կամուրջ մտնող մասում, որը սառեցվել է, երեք կետ մնացել է։ Մենք չգիտենք՝ վաղը ինչ կարող է լինել այդտեղ, ոչ ոք չի երաշխավորում, որ լավ կլինի։ Էս պահին չգիտեմ՝ բանակցություններ են գնում, թե՝ ոչ»,-24TV-ին ասել է Կիրանց գյուղի գյուղապետ Կամո Շահինյանը։
Նշենք, որ Հանրային հեռուստաընկերությունը, փոխանցելովԿիրանց համայնքի ղեկավար Կամո Շահինյանի խոսերը, նշել է՝ «բնակիչները գոհ են սահմանազատման արդյունքներից և շնորհակալություն են հայտնում աշխատանքային խմբին»։
Հարցին,թե ո՞վ է ասել, թե գործընթացը սառեցվում է, գյուղապետն ասաց․ «Պարզ չի՞, որ սառեցվում է , ժամանակավորապես սառեցվում է՝ մինչև բանակացություններ են անում,թե ինչ։ Վարչապետին հարցել ենք , ասել է՝ սահմանազատումը լինելու է։ Այսօր ես չեմ կարող հավատալ նրան, որ այստեղ սահմանազատում չի լինելու»։
Ինչ վերաբերում է իր խոսքերը տարընթերցումներ առիթ դառնալուն, գյուղապետն ասաց․ « Ասել եմ՝ այն ինչ կատարվել է մինչև էս դրական տեղաշարժ ա, բայց էս հատվածի մասին ենք խոսում, այստեղ շատ մեծ վտանգ կա, չէ որ ես ասացի՝ վտանգը դեմներս է։ Կխնդրեմ՝ հասկանալով խոսեն, ոչ թե որին ինչ հարմար ա՝ դա գրեն ու հրապարակեն, կխնդրեմ խոսքերս չաղավաղեն»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան