Մանկապարտեզից 240 տոննա ջուր են հեռացրել
Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 6-ի երեկոյան տեղեկություն է ստացվել, որ Գորիս քաղաքի մանկապարտեզներից մեկի ջրի խողովակի վնասվելու պատճառով ջրալցվել է նկուղային հարկը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Փրկարարները կիսանկուղային հարկից հեռացրել են մոտ 240 տոննա ջուր։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա