Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․
«Այսօր «Հայկական ժամանակը» գրել է. ««Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գնացել է երկրից: Ըստ տեղեկությունների՝ նա մեկնել է Դուբայ»: Իսկ ՀԺ-ի սեփականատեր Նիկոլ Փաշինյանն այսօր տված ասուլիսում անդրադարձել է Արթուր Վանեցյանին` նոր մեղադրանքներ հրապարակել, թե ՀՀ նախկին նախագահի փեսայի հետ նա ինչ որ մութ գործարք է իրականացրել` «ԶՊՄԿ–ի մի մասն իր եղբոր անունով գրելու» վերաբերյալ, ինչի հետ կապված, ի դեպ, ամիսներ առաջ քրեական գործ հարուցեցին եւ Վանեցյանի եղբոր նկատմամբ հետախուզում հայտարարեցին: Փաշինյանը խոսել է նաեւ 2018 թ. Արթուր Վանեցյանի և իր միջեւ կայացած խոսակցության հայտնի գաղտնալսման մասին, ասել է, որ այդ ձայնագրությունն ամբողջությամբ չի հրապարակվել. «Այդ ձայնագրության մի մասն օգտագործվել է, որպես ահաբեկման գործիք։ Մենք հստակ տեղեկատվություն ունենք, որ այդ ձայնագրությունը կատարվել է օտարերկրյա հատուկ ծառայության կողմից։ Ձայնագրության մյուս մասն էլ օգտագործվել է այդ պաշտոնյային առնվազն որպես ազդեցության գործակալ օգտագործելու համար»։
Մենք կապվեցինք «Հայրենիք» կուսակցության գրասենյակ եւ հետաքրքրվեցինք` իսկապե՞ս Վանեցյանը մեկնել է Դուբայ, ինչ նպատակով, երբ:
Պարզվում է` այս ուղեւորության տոմսերը Վանեցյանները գնել են մեկուկես ամիս առաջ, հավանաբար, որդու ամուսնության առիթով: Ընդ որում, Վանեցյանը դեռ ինքնաթիռի մեջ է եղել, երբ ՀԺ-ն գրել է այս լուրը. Թռիչքը մեկնարկել է 12:15 րոպեին, ՀԺ-ի հրապարակումը եղել է 14:00-ին: Այսինքն, իշխանությունը րոպե-րոպե հետեւում է Արթուր Վանեցյանի շարժին: Ընդ որում, Արթուր Վանեցյանը Դուբայ է մեկնել 2-3 օրով` վերադառնալու է մայիսի 9-ին կամ 10-ին:
«Հայրենիքի» գրասենյակից մեզ ասացին, որ ասուլիսում Փաշինյանի հնչեցրած մտքերն անպատասխան չեն մնալու»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա