Իշխանությունները քարտեզներին գաղտնիության այն աստիճանն է տվել, որ դրանց ծանոթանալու հնարավորություն չկա. Տիգրան Աբրահամյան
«Այս իրականության մեջ իշխանությունները իրականում բավարարում են Ադրբեջանի միակողմանի պահանջները և առաջ են տանում ադրբեջանական օրակարգը»,- ԱԺ ասուլիսների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նա հայտնեց, որ պարզ չէ, թե Ալմա Աթայի հռչակագրի մասին խոսելիս արդյոք նկատի ունեն վերջին՝ 1984-88 թվականների դեմարկացիան և դելիմիտացիան։
«Հստակ չէ, թե հիմքը ո՞ր քարտեզն է և արդյոք 1984-88 թվականների դեմարկացիան և դելիմիտացիան է հիմնականը»,-ասաց Աբրահամյանը։
Նա տեղեկացրեց, որ դիմել է Կադաստրի կոմիտե, որ ծանոթանա այդ քարտեզներին, բայց պարզվել է, որ այն փոխանցել են Պաշտպանության նախարարություն և դրանց գաղտնիության աստիճանը բարձրացրել են։
«Իշխանությունները մարդկանց, այդ թվում պատգամավորներին զրկել են այդ քարտեզներին ծանոթանալու հնարավորություններից, որով տեղի են ունենում այդ գործընթացները։ Փաստացի ՀՀ-ի այն քարտեզը, որով այդ գործընթացը տեղի է ունենում իշխանությունները գաղտնիության այն աստիճանն են տվել, որ դրանց ծանոթանալու հնարավորություն պարզապես չկա»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։
Ընդդիմադիր պատգամավորը հայտնեց, որ ՀՀԿ-ն ողջունում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, ինչպես սատարել է բոլոր այն շարժումները, որտեղ եղել են գիտակցված մոտեցումներ և ախտորոշում, որ այս իշխանությունները երկիրը տանում են տապալման ճանապարհով։
«Այս 6 տարիների ընթացքում մենք եղել ենք պայքարի բոլոր խրամատներում և չենք կարող անտարբեր լինել Հայաստանում տեղի ունեցող մնացած գործընթացներից»,-ասաց Աբրահամյանը
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը Էրդողանի երդմնակալության քաղցր հիշողությունները չի ցանկանում մթագնել Պուտինի երդմնակալության նոր տպավորություններով. Խաչատրյան
- Հավաքների ազատությունն ապահովված է բոլոր քաղաքացիների համար. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա