«Ամբերդ ամրոցը» վերսկսում է աշխատանքը
«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցը մայիսի 8 -ից կվերսկսի աշխատանքը։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ արգելոցը բաց է լինելու երկուշաբթի-կիրակի՝ ժամը 10։00-18։00։
Ամրոց-բերդաքաղաքը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Բյուրական գյուղից 7 կմ հյուսիս-արևմուտք, Արագածի հարավային լանջին, Արքաշեն և Ամբերդ գետերի միախառնման տեղում` եռանկյունաձև հրվանդանի վրա։
Բերդաքաղաքը, երեք կողմից շրջապատված է անդնդախոր ձորերով:
Այցելելով Ամբերդ կտեսնեք հայ միջնադարյան ամրոցաշինության գլուխգործոց ճարտարապետական կառույցները՝ միջնաբերդը կամ իշխանական դղյակը, պարիսպները, Արքաշենի և Ամբերդաձորի դարպասները, Կաթողիկե Վահրամաշեն եկեղեցին (1026 թ.), մատուռը, ձիթհանը, խմելու ջրի ցանցն ու ջրամբարները, բաղնիքը (X-XI դդ.), գաղտնուղիները և այլ շինություններ ամրոցի ներսում:
Պեղումների և պատմահնագիտական ուսումնասիրությունների հիման վրա Ամբերդ ամրոցը թվագրվում է X-XIII դդ.:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան