Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
AntiFake խմբագրության աշխատակիցները, մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ պահանջելով չլռել և խոսքի ազատության իրավունքի վերականգնման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկել։
Խմբագրությունից հիշեցնում են, որ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող Նարեկ Սամսոնյանն ու հանրային գործիչ, նույն փոդքասթի համահեղինակ և վարող Վազգեն Սաղաթելյանը արդեն 47 օր է անազատության մեջ են «Իմնեմնիմի» փոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Տավուշի գյուղերը հանձնելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին սուր բառապաշարով քննադատության ենթարկելու համար:
«Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել են միջազգային կառույցների ջանքերով և ճնշման ներքո ապաքրեականացված և այժմ գոյություն չունեցող տխրահռչակ «ծանր վիրավորանքի» հոդվածի հիման վրա, որն իշխանությունները «վերակենդանացրել են» խուլիգանության հանցակացմի ներքո։
Հատկանշական է, որ միջազգային այն կազմակերպությունները և կառույցները, որոնք նախկինում առիթը բաց չէին թողնում Հայաստանի ժողովրդավարության հետընթացի, խոսքի ազատության սահմանափակումների, քաղաքական բանտարկյալների, քաղաքական հետապնդումների մասին հայտարարություններ անելու համար, հրապարակային որևէ հայտարարություն չեն անում մեդիագործունեությամբ զբաղվող երկու հանրային դեմքերին քննադատության համար անազատության մեջ պահելու կապակցությամբ։
Այդ կառույցների թվում առաջամարտիկ Հայստանում ԱՄՆ դեսպանությունը նույնպես հրապարակայնորեն չի արձագանքում տեղի ունեցողին։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը չի արձագանքել ՀՀ-ում քաղաքական հայացքների համար հետապնդվող Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի, Մամիկոն Ասլանյանի անազատության մեջ պահվելու դեպքերին»,-նշում են խմբագրությունից։
Հարակից հրապարակումներ`
- Մամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը կալանավորված են
- AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություն է փոխանցել Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարին Ն. Սամսոնյանին և Վ. Սաղաթելյանին 43 օր անազատության մեջ պահելու մասին
- Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել․ Տիգրան Աբրահամյան
- Սամսոնյանի և Սաղաթելյանի վրա ինչ հոդված էլ դրած լինեք, միևնույնն է՝ այն հայհոյանքի քրեականացում է. Արթուր Խաչատրյան