Փաշինյանը Էրդողանի երդմնակալության քաղցր հիշողությունները չի ցանկանում մթագնել Պուտինի երդմնակալության նոր տպավորություններով. Խաչատրյան
«ԱԺ-ում ՄԻՊ-ի զեկույցից մեզ պարզ դրաձավ, որ իրեն ժողովրդավարության բաստիոն հռչակած երկրում կալանավորվածների 53 %-ն անմեղ են, որովհետև այդ մարդկանց նկատմամբ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ չկա»,- ԱԺ-ի ասուլիսների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով նստաշրջանի ժամանակ օմբուդսմենի զեկույցին։
Մեկնաբանելով Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի զեկուցը՝ ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Գլխավոր դատախազը հերքեց, քաղաքական իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ի այն պնդումները, թե Հայաստանում որոշ ուժեր արտերկրից դրդված փորձում են Հայաստանում հեղաշրջում իրականացնել։ Որևէ քրեական գործ չկա»։
Արթուր Խաչատրյանը հիշեցրեց, որ պատերազմի օրերին և դրանից հետո իշխանությունները հայտարարում էին, որ Ստեփանակերտի գրանցումով ինչ-որ մի մարդ փորձել էր դասալքություն հրահրել, թե պատերազմի ժամանակ զինանոցներից կամավորներին զենք չեն տվել՝ նշելով, որ դրանք քարոզչական փուչիկներ էին։
Նա հայտնեց, որ սահմանազատման գործընթացն անվերապահ կապիտուլյացիա է, ադրբեջանական ճնշումների դեմ ընկրկում է, իսկ իշխանությունները ժողովրդից գաղտնի են պահում քարտեզները, որոնցով գործընթաց է գնում։
Ընդդիմադիր պատգամավորը հայտնեց, որ «Հայաստան» խմբակցությունը միշտ էլ աջակցել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը և բոլոր ուժերին կոչ է անում աջակցել նրան, քանի որ այն իշխանության համար պայքար չէ՝ այլ ՀՀ տարածքային անբողջականության, ինքնիշխանության, անկախության և հայ ժողովրդի արժանապատվության մասին պայքար է։
«Սա ժողովրդի ձայնն է, որ իշխանություններին ասում են. «Դուք չեք կարողանում ապահովել երկրի անվտանգությունը, դուք կապիտուլյանտ իշխանություններ են, որովհետև նրանց բոլոր հիմնավորումներն հանգում են, մի բանի՝ եթե չանենք կլինի կռիվ»,- ասաց պատգամավորը։
Անդրադառնալով իշխանությունների ներկայացուցիչների հայտարարություններին, թե տավուշյան շարժման միջոցով որոշ ուժեր ցանկանում են հայաստռանը դարձնել ծայրագավառ՝ Արթուր Խաչատրյանն ասաց. «Ես չգիտեմ, թե Հայաստանում կա նման ուժ, որը ցանկանում է երկիրը դարձնել ծայրագավառ, բայց տեսնում եմ, որ ՔՊ-ն ուզում է Հայաստանը դարձնել վիալայեթ և դրա համար այդքան հանճույքով Փաշինյանը գնացել էր Էրդողանի երդմնակալությանը, նստել Ալիևի հետևը և նայում էր Ալիևի ծոծրակին»։
Նա ենթադրեց, որ Փաշինյանին թույլ չեն տվել գնալ Վլադիմիր Պուտինի երդմնակալությանը և էրդողանի երդմնակալության քաղցր հիշողությունները չի ցանկանում մթագնել նոր տպավորություններով։
Հարակից հրապարակումներ`
- Պուտին-Փաշինյան հանդիպումը կարող է դառնալ վերջին տարիների ամենակարևորներից մեկը. Վերլուծաբան
- Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը. Ալեն Սիմոնյան
- Մի հատ հանգստացեք և ձեր ձայնը մի բարձրացրեք, դուք նախազգուշացվում եք. Հակոբ Արշակյանը՝ Արթուր Խաչատրյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան