ԱՄՆ Պետդեպը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի այցը Արցախ
Նախօրեին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին այցելել էր Արցախի Հանրապետության Շուշի քաղաք։ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբիի այցը Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի։
Ճեպազրույցի ժամանակ հարց է ուղղվել Միլլերին դեսպանի այցի մասին, ինչպես նաև ի՞նչ ակնկալիք ունեն առաջիկայում Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից։
«Ես այս հարցի վերաբերյալ որևէ մեկնաբանություն և ակնկալիքներ չունեմ»,-ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Բաքվում ԱՄՆ դեսպանն այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի
- Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն մայիսի 10-ին