Քաղաքապետարանում գումար կա կոռուպցիայի համար, բայց գումար չկա խնդիրները կարգավորելու համար. Արթուր Չախոյան
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Տիգրան Ավինյանի հորդորով անդրադարձ կատարվեց հորդառատ անձրևների պատճառով Երևանի փողոցների աննախադեպ հեղեղման վերջին դեպքի պատճառներին։
Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը զեկուցեց, որ հորդառատ անձրևներից հետո ջրի կուտակումների պատճառներն են եղել հեղեղատարների խցանումները, համակարգի խափանումը, իսկ Արշակունյաց փողոցի մի կողմում ընդհանրապես հեղեղատար համակարգ չի եղել։ Վերջինս հիշեցրեց, որ ջրահեռացման գործընթացը «Վեոլիա Ջուր» ընկերության իրավասությունների շրջանակներում է։
Խնդրի շուրջ Panorama.am-ը զրուցեց շինարար Արթուր Չախոյանի հետ։
«Երևանում տեղի ունեցած ջրհեղեղը Երևանի քաղաքապետարանի ձախողված կառավարման հետևանք է։ Երևանի քաղաքապետարանն այսօր, այսպես ասած, «հերքում» կատարեց՝ մատնանշելով խնդիրները, թե բա դրանք հնուց եկած խնդիրներ են, բայց այդ խնդիրնեին հերքում տվող անձն արդեն 27 տարի է, ինչ աշխատում է Երևանի քաղաքապետարանում։
Մի մարդ, որն միշտ այդ խնդիրների համար պատասխանատու է եղել, ասում է թե դրանք հնուց եկած խնդիրներ են։ Բա եթե մարդը 27 տարի աշխատում է մի պաշտոնում և այդ տարիների ընթացքում խնդիրը չի կարգավորվել, ապա աբսուրդ է, որ նույն մարդը հելնի ու ասի, որ հնուց եկած խնդիրներ են կոյուղատարեր չկան, և այլն։
Կոյուղատարարրը 27 տարի չէ որ տրվել են «Վեոլիա Ջուր» ընկերությանը և պետք չէ խնդիրը բարդել այդ ընկերության վրա։ Այն Երևան քաղաքի կառավարման մեջ է, որ պատշաճ աշխատանքներ չի կատարել։ Տարրական մաքրման աշխատանքներ չեն կատարվել։ Ես հիշում եմ նաև 2022 թվականը, երբ մաքրել էին կոյուղատարերը, աղբը թողել եին այդ դիտահորերի կողքին և անձրևաջրերը կրկին դրանք քշեցին լցրեցին նույն դիտահորերը։
Գործակարգավարական նիստի ժամանակ նշեցին, որ կոյուղատարերը մաքրվել են, բայց ես վստահ եմ, որ չեն մաքրվել, ես հիմա նայում եմ և տեղեր կան, որտեղ կոյուղատարերը մինչև հիմա խցանված են, մաքրման տարրական, հասարակ աշխատանքները չեն կատարվել։
Սա նախադեպը չունեցող դեպք էր, ես չեմ հիշում նախկինում նման վատ վիճակ։ Սա Երևանի քաղաքապետարանի անգործության հետևանք է, մարդիկ քաղաքապետարանի ներսում կոռուպցիայով են զբաղված։ Մենք նախորդ շաբաթ տեսանք, երբ նույն քաղաքապետարնում ասացին, որ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկում 975 մլն դրամի կոռուպցիա է տեղի ունեցել։ Այսպես ասած՝ գումար կա կոռուպցիայի համար, բայց գումար չկա խնդիրները կարգավորելու համար»,-ասաց Արթուր Չախոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Երևանում տեղատարափ անձրևների հասցրած վնասների հետևանքով 80-ից ավելի ահազանգեր են ստացվել
- Երեկվա անձրևից հետո Երևանի փողոցները վերածվել են գետերի, մեքենաները շարժվել չեն կարողացել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան