Սա քաղաքականությո՞ւն է, սա ընդդեմ նվաստացման պայքար է. Մրո
«Այս քայլերթը բնական է ստացվել, ոչ մի սարքած բան չկա»,- լրագրողներին ասաց Կիրանցից դեպի Երևան քայլերթին միացած Հայաստանի վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն։
Նա նշեց, որ Կիրանցի, Տավուշի ժողովուրդն իր բողոքի ձայնն է բարձրացրել ընդդեմ ապօրինի, հակապետական, հակահայկական ծրագրի՝ սահմանազատման։
«Հիմա բոլորս հավաքվել ենք այդ գործընթացը կասեցնելու համար։ Օր-օրի շատանում են երթի մասնակիցները, բոլորը ճշմարտության պահանջի հետևից են գնում»,- ասաց երգիչը։
Դիտարկամը՝ մշակույթի շատ գործիներ ասում են, որ իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում, Մրոն ասաց. «Սա քաղաքականությո՞ւն է։ Իրենք թող գային, տեսնեին, թե մեր կիրանցի երեխաներն ասֆալտի վրա նստած և 96-ամյա տատիկը դուրս են եկել իրենց իրավունքների պաշտպանության համար։ Սա ի՞նչ քաղաքականություն է։
Սա ազգային, նաև համամարդկային պայքար է։ Մարդն այսպես նվաստացած չպետք է ապրի։ Սա ընդդեմ նվաստացման պայքար է, սա հանուն ճշմարտության, հանուն հայի, Հայաստանի, հայրենիքի ու Աստծո պայքար է»։
Հարակից հրապարակումներ`
- Թաթոյան. Այստեղ եմ՝ Բագրատ Սրբազանին և իրենց իրավունքների համար պայքարող մեր ժողովրդին աջակցելու
- Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
- Բագրատ Սրբազան. Իմ նկարները հրապարակողների հետ էլ նկար ունեմ, ուղղակի ամաչում եմ հրապարակել
- Սրբազանի առաջնորդած քայլերթը միտված է արդարության, ճշմարտության հաստատմանը. Տիգրան Ներսիսյան
- Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
- Պետք է ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
- Պետք է միանանք Բագրատ Սրբազանին, այլապես կործանվելու ենք. երևանցիները սպասում են քայլերթի մասնակիցներին
- Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել. Արման Նուռը՝ Բագրատ Սրբազանի գլխավորած երթից