Իշխանությունները ցույց են տալիս, որ թքած ունեն միջազգային հանրության կարծիքի վրա.Դավիթ Ֆիդանյան
«Մենք բարձրաձայնում ենք այն խայտառակ բռնաճնշումների մասին, որոնք իրականացվում են ներկայիս վարչախմբի կողմից իր քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ»,-ի պաշտպանություն Հայաստանի բանտերում գտնվող քաղբանտարկյալների իրավունքների ԱՄՆ դեսպանատան դիմաց ընթացող պիկետի ժամանակ հայտարարեց լրագրող Դավիթ Ֆիդանյանը։
Նա հայտնեց, որ բարձրաձայնում են այն պետական դավաճանության մասին, որն իրականացնում է իշխանությունը՝ պետական շահերի հաշվին։
«Մենք բարձրաձայնում ենք, որ Հայաստանում հետևողականորեն ոտնահարվում է ազատ խոսքը, ազատ խոսքի կամաարտահայտումը։ Հատկապես այս համատեքստում պետք է շեշտեմ, մեդիադեմքեր, քաղաքական բանտարկյալներ «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանավորումը, որովհետև նրանք կալանավորվել են ընդամենն այն բանի համար, որ «Իմնեմնիմնի» փոթքաստի 83 թողարկման ընթացքում քննադատել են Փաշինյանի վարած քաղաքականությունը՝ Տավուշի գյուղերը Ադրբեջանին հանձնելու համատեքստում»։
Անդրադառնալով այն փաստին որ միջազգային կառույցների ճնշման ներքո ապաքրեականացված և գոյություն չունեցող «ծանր վիրավորանքի» հոդվածը իշխանությունը վերաորակել խուլիգանության հանցակացմի և դրանով ձերբակալել Սամսոնյանին և Սաղաթելյանին՝ Դավիթ Ֆիդանյանն ասաց. «Սա ուղերձ է նաև միջազգային հանրությանը, որովհետև սրանով իշխանությունները ցույց են տալիս, որ թքած ունեն միջազգային հանրության կարծիքի վրա»։
Հարակից հրապարակումներ`
- Տիկին դեսպան, Ձեր լռությունը ԱՄՆ ամոթն է. Դավիթ Ֆիդանյան
- Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա