«Հրապարակ». Իշխանականներին զգուշացվել է այնպիսի հայտարարություններ չանել, որոնք ավելի կսրեն իրավիճակը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Բագրատ սրբազանի առաջնորդությամբ շաբաթ օրվանից Կիրանցից Երևան եկող երթը լուրջ մտահոգություններ է առաջացրել իշխանությունների մոտ. Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ական ակտիվին և իշխանական քարոզչական բլոկը համակարգողներին հրահանգել է՝ թափով աշխատել սոցցանցերում և լրատվամիջոցներում. շարժումը հնարավորինս կապել նախկինների և Ռուսաստանի հետ, վարկաբեկել եկեղեցուն և Բագրատ սրբազանին, հայտարարել, որ Հայաստանը չի կարող կրոնապետություն դառնալ և այլն:
Մյուս կողմից զգուշացվել է իշխանականներին՝ այնպիսի հայտարարություններ չանել, որոնք ավելի կսրեն իրավիճակը և դժգոհ մարդկանց կհանեն իշխանության դեմ։ Իսկ այսօր այդ պայքարին կմիանա նաև ինքը՝ ասուլիս տալով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։