Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
«Ես այդ անձի կեղծ թեզերը փորձում եմ չմեկնաբանել, բայց մի բան կարող եմ ասել՝ եկեղեցին կոչնակը հնչեցնելով հայտարարել է Հայրենիքի վտանգի մասին, եկեղեցին չի սխալվում և անում է այն, ինչ հրահանգ ստանում է Աստծուց»,- լրագրողների հետ զրույցում ասաց շարժման մասնակից Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ շարունակելով․
«Եկեղեցին իրականում զգուշացնում այն, ինչ ժամանակին չկարողացանք կանխել Արցախում։ Եկեղեցին անում է ոչ թե «ընդդեմ», այլ՝ «հանուն», հանուն Հայրենիքի և «հանուն»-ի մեջ չկա պատերազմ։ Այն ինչ անում է այսօր եկեղեցին, իրական խաղաղության մասին է, այն ինչ անում են ի հակառակ մեզ՝ պատերազմի մասին է։ Պատերազմը չի դադարել, պատեզամը կա և նույն մարդիկ են խոսում պատերազմից, որոնք հրահրել են պատերազմ»։
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են