Ովքեր են Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողության հյուրերը
Կրեմլում սկսվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։
Արարողությունը սկսվել է Կրեմլի մեծ պալատի Սուրբ Էնդրյուի սրահում Ռուսաստանի ազգային դրոշի, նախագահի շտանդարտի, ՌԴ Սահմանադրության և ՌԴ նախագահի տարբերանշանների հանդիսավոր ներմուծմամբ:
«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, երբ Պուտինը երդվի, պետության ղեկավարի Կրեմլի աշխատանքային նստավայրի տակ կրկին կբարձրացվի շտանդարտի կրկնօրինակը։
Սա Պուտինի երդմնակալության հինգերորդ արարողությունն է և կպաշտոնավարի առաջիկա վեց տարիների ընթացքում՝ մինչև 2030 թվականը։ Ռուսաստանում նախագահական ընտրությունները կայացել են մարտի 15-ից 17-ը, Պուտինը հավաքել է ձայների 87,28%-ը։
Արարողությանը պարտադիր մասնակցում են կառավարության անդամներ, Պետդումայի պատգամավորներ և սենատորներ, նախագահի աշխատակազմի ղեկավարներ, Սահմանադրական դատարանի դատավորներ, դիվանագիտական կորպուսի և պետական այլ պաշտոնյաներ, ինչպես նաև սպորտի և շոու բիզնեսի աստղեր։
Ամերիկացի դերասան և կինոպրոդյուսեր Սթիվեն Սիգալը եկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։ 2016 թվականից դերասանն ուներ Ռուսաստանի քաղաքացիություն և ապրում է Ռուսաստանի Դաշնությունում։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նախօրեին հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին կգա Մոսկվա՝ ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին։ Նույն օրը՝ մայիսի 8-ին, տեղի կունենա Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի Դաշնության Նախագահի երկկողմ հանդիպումը։ Մայիսի 9-ի շքերթին ո՛չ Փաշինյանը, ո՛չ Ալիևը չեն լինի.
«Մայիսի 9-ին օտարերկրյա պետությունների ղեկավարները և օտարերկրյա այլ ներկայացուցիչներ կմասնակցեն Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 79-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին։ Շքերթին ներկա կլինեն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի ղեկավարները, իսկ Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանել Բերմուդեսը, Լաոսի նախագահ Թոնգլուն Սիսուլիթը և Գվինեա-Բիսաուի Հանրապետության նախագահ Սիսոկու Էմբալոն հատուկ հրավիրվածների թվում են»,-ասել էր նա։
Միաժամանակ նա հավելել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չեն մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին։
«Ամենայն հավանականությամբ, Հայաստանի վարչապետը չի կարողանա մասնակցել շքերթին։ Եվ այս անգամ կբացակայի նաև Ադրբեջանի նախագահ Ալիևը։ Նա վերջերս՝ բառացիորեն 10 օր առաջ էր եկել Մոսկվա, նրա հետ սերտ շփումներ եղան, նախագահների հինգ ժամ տևած շփում։ Եվ դա պայմանավորված է նրանով, որ միաժամանակ Ադրբեջանում Հեյդար Ալիևի հիշատակին նվիրված հանդիսավոր միջոցառում է անցկացվում»,-պարզաբանել է Ուշակովը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին