Ոչ մի անձնային և խմբային շահ չի սպասարկվելու․ Սուրեն Պետրոսյան
«Այս պայքարն ազգային և համազգային է, սա պետք է ֆիքսել։ Սա ոչ միայն պետականության անկման գործընթացը կասեցնելու մասին է , այլև ինքնության պահպանման, արժանապատվության, նվաստացման ու ստորացման այս վիճակը հաղթահարելու և իվերջո՝ ապագան վերադարձնելու»,- Կիրանց-Երևան երթի ժամանակ հայտարարեց «Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա ասուլիսին հնչեցրած հայտարարություններին, թե պայքարը քաղաքական է և Ռոբերտ Քոչարյանն է ցանկանում գալ իշխանության․ Պետրոսյանն ասաց․ «Նույնիսկ իշծանական քարոզչամեքենան ՝ միլիարդներ ծախսելով, չի կարողանում հակազդի։ Հետևաբար՝ նեղ քաղաքական պայքար, տրամաբանություն չկա։Այնուամենայնիվ, խնդրում եմ, այդ մարդկանց հարցնել՝ ի՞նչ է նշանակում քաղաքական պայքար։ Քաղաքականությունը՝ հարատևման փիլիսոփայություն է, կենսունակության մասին է, հանրային մեր կյանքի կազմակերպման ձևի և բովանդակության մասին է, հետևաբար, երբ ասում են, թե եկեղեցին կամ հոգևորականներն ինչու են մասնակցում, իչպես կարող են չմասնակցել, երբ սա հանրային կյանքին է վերաբերում, որի հիմքում առաջին հերթին ընկած են բարոյական նորմերը։ Ինչ վերաբերում է՝ Ռոբերտ Քոչարյանի վերադարձին, կարծում եմ՝ մեկնաբանության կարիք էլ չկա, ավելի մեծ անհեթեթություն ես երևի թե չեմ լսել։ Ես կարող եմ իմ անունից ասել, որ նման բան երբեք չի կարող տեղի ունենալ։ Հարցը՝ ոչ թե անձն է, այլ այս գործողությունները երբեք որևիցե մեկը չի կարող տանել և սպասարկել սեփական շահը, խմբային շահը, անձի շահը, որևիցե մի կերպ հնարավոր չէ այս գործընթացը բեկել կամ շեղել այն սկզբունքներից, որոնք ի սկզբանե հայտարարված են եղել։ Ես նույնիսկ սա կարող եմ ասել ողջ շարժման անունից՝ այն արժեքները, սկզբունքները հաշվի առնելով, ոչ մի անձնական շահ չի սպասարկվելու։ Այդպիսի բան անգամ տեսականորեն հնարավոր չէ »։
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են