Ցնցումների և գոյապահպանության փուլերում «միակ սոցիալ-հոգեբանական կառուցվածքը, որ չի կազմաքանդվում ամբողջությամբ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է
Միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Տարոն Սիմոնյանը գրում է.
«Փնտրեք ու չեք գտնի աշխարհում այնպիսի եկեղեցի, բացի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց, ում առաջնորդները հայտարարեն՝
. «Ես քրիստոնեությունն ընդունում եմ այնքանով, որքանով այն ծառայում է իմ ազգին» (Վազգեն Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոս).
. «Աշխատանքն է, որ խտացված աղոթք է» (Գարեգին Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոս).
. «Ներքին անհամերաշխությունը ավելի շատ է Հայրենիքը կորստյան մատնում, քան եկած թշնամին» (Խրիմյան Հայրիկ Ամենայն Հայոց Կաթողիկոս).
. «Եթե հայ ժողովուրդը չի կարող թշնամու առաջխաղացումը կասեցնել, եթե ի զորու չէ փրկելու մեր սրբությունները, ապա ես ինքս սուր կվերցնեմ և կ՛ընկնեմ Մայր Տաճարի գավիթում, բայց չեմ հեռանա պապերից ավանդ մնացած Սուրբ աթոռից» (Գևորգ Հինգերորդ Ամենայն Հայոց Կաթողիկոս)։
Ժամանակը ցույց է տալիս, որ ցնցումների և գոյապահպանության փուլերում «միակ սոցիալ-հոգեբանական կառուցվածքը, որ չի կազմաքանդվում ամբողջությամբ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է, ինչը դառնում է նոր կենսամարմին ձևավորելու փարոսն ու փրկօղակը» (#ԱՐԲԱՆԷ , Կենսամարմնի ձևավորում, 2.1.)։
Հ.Գ. Գիտակցենք մեր ունեցած արժեքները և թույլ չտանք մանր֊մունր քամիներին, տգիտությանն ու անբարոյականությանը, հանուն սեփական կաշվի իշխանության, երևելի ու աներևույթ վախերի, պղտորեն հոգևորն ու առաքինին ... և հիշենք, որ #սկզբիցպետքէսկսենք»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա