Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել
Գերմանիայի բնության պահպանության միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք.
«Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի (Ciconia nigra) բույն է հայտնաբերվել
Հայաստանի համար հազվագյուտ համարվող այս տեսակը հայտնաբերվել է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացված Հայաստանի գիշատիչ թռչունների համալիր ուսումնասիրությունների շրջանակներում կազմակերպված միջազգային գիտարշավի շրջանակներում։
Բույնը հայտնաբերվել է սև արագիլի ինկուբացիայի շրջանում:
Ահա մի քանի փաստ սև արագիլի (Ciconia nigra) մասին՝
Ըստ գրականության՝ տեսակը համարվում է հազվագյուտ Հայաստանի համար և գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
ՀՀ-ում տեսակը նկարագրվել է հիմնականում չուի ժամանակ՝ Շիրակի, Տավուշի, Արարատի, Սյունիքի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում (Adamian, Klem 1999):
Ըստ նույն աղբյուրի՝ 1990-ականներին Հայաստանում եղել է 2-3 բույն՝ Տավուշի և Շիրակի մարզերում:
Լոռու մարզում Սպանգենբերգի կողմից (1951) արվել է ենթադրություն սև արագիլի բնադրման վերաբերյալ, սակայն առանց հաստատման:
Հետագայում՝ 2016 թվականին, նկարագրվել է առաջին բույնը Սյունիքի մարզում` Որոտան գետի հյուսիսային վտակներից մեկի հովտում (Ananyan, Abrahamyan 2016):
Նշենք նաև, որ Լոռու մարզում մեր աշխատակիցները դիտարկել են սև արագիլի զույգին դեռևս 2018 թվականից, իսկ 2024 թվականի ապրիլին հայտնաբերվեց նաև թռչնատեսակի բույնը:
Աշխատանքներն իրականացվել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան