Այս երթը նաև ինքնամաքրվելու առիթ է, բոլոր իմաստներով. Բագրատ Սրբազան
«Այսքան ճանապարհը, որ քայլում էի, միայն մտածում էի, թե որքան երանելի պետք է լինեն այն երկրի ղեկավարները, որ ձեզ նման ժողովուրդ ունեն, որքան ուղղամիտ պետք է լինեն, որ ձեզ երբևիցե խաբած չլինեն, այլ իրենց կյանքը լինի ամբողջական ծառայությունը և ստացածը՝ լինի հայրենիք և պատիվ»,- Աբովյան քաղաքի կենտրոնում «Տավուշն հանուն հայրենիքի» երթի մասնակիցներին և նրանց միացած հարակից բնակավայրերի բնակիչներին դիմեց Բագրատ Սրբազանը։
Նա հյատնեց, որ երթը մեկ նպատակ ունի, հասնելու ճշմարտության հաղթանակին, որպեսզի սուտը մշակույթ չդառնա և քաղաքում և գյուղերում, տներում դպորցներում չապրի։
«Այս երթը նաև ինքնամաքրվելու առիթ է, բոլոր իմաստներով՝ մեղքից, սխալներից անպատասխանատվությունից, թշնամությունից ատելությունից»,-ասաց սրբազանը։
Նրա խոսքով , այս ընթաքում փորձում են հասարակության մեջ սերմանել, որ նա թույլ է, տկա և վախկոտ, բայց եթը ցույց է տալիս ճիշտ հակառակը, որ ոչ անհույս է ժողովուրդը, ոչ էլ անլույս։
«Սա պետք է լինի մեր վերելքի պատմությունը, մեր կենսագրության վերականգնման պատմությունը»,-ասաց Բագրատ Սրբազանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա