Եթե ոչ եկեղեցին, ապա ո՞վ պետք է այդ համախմբումը կատարեր. Գառնիկ Դանիելյան
«Մենք թիրախավորումները հաշվի չենք առնում, մեր ճանապարհով առաջ ենք գնում»,- Չարենցավանի Վերածնունդի Հրապարակից դեպի Երևան երթի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Ըստ նրա, պարզ է, թե ինչի համար են այդ թիրախավորումները արվում. «Արվում են իրենց վախերից, որովհետև իրենք մեծ վախեր ունեն, այս օրերին իրենք այդ վախերն արդեն դրսևորել են տարբեր ասուլիսների, գրառումների միջոցով։ Մեզ մեր նախանշած քայլերից ոչ մի բան հետ չի կարող պահել, ունենք շատ լավ լուրեր այն առումով, որ տարբեր տեղերից, կազմակերպություններից նորանոր աջակցության, զորակցության կոչեր են հնչեցնում, միանում են շարժմանը, բազմաթիվ զանգեր ենք ստանում, Սփյուռքից ենք աջակցության կոչեր ստանում, այսօր էլ տարբեր տեղերից մարդիկ են միացել։ Սա դառնում է համահայկական, համազգային։
Այսօր էլ մեր երթը կշարունակենք, ամեն ինչ գնում է ճիշտ ձևով։ Մենք շատ ոգևորված ենք, առջևում դեռ տասնյակ հազարավոր մարդիկ կմիանան, և մենք կհասնենք մեր նպատակներին»։
Անդրադառնալով իշխանությունների այն հայտարարությանը, թե շարժման հետևում երկրորդ նախագահն է կանգնած, Գ. Դանիելյանն ասաց․ «Այս տարիների ընթացքում բոլոր նախագահներին փորձելով թիրախավորել, ազգին պառակտել, արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում։ Այստեղ տարբեր քաղաքական ուժերից, հասարակական կազմակերպություններից, մարդիկ, որոնք առաջ իրար հետ շփվելու ցանկություն չունեին, այսօր մեկտեղվել են, այս շարժման կողքին են կանգնել։
Այս շարժումը սկսվել է Տավուշից և դարձել է համահայկական։ Ում հետ ուզեն, կարող են կապել։ Դե թող կապեն, ինչ ասեմ։ Պետք չէ սրանում ինչ-որ մեկի գլուխը տեսնել, կամ փորձել պառակտել նորից սևերի ու ստիպակների։ Մեր կարգախոսը պատիվն ու հայրենիքն է, մենք գնում ենք պատվի ու արժանապատվության հետևից։ Մերը սևն ու սպիտակը չէ, մերը եռագույնն է, որի տակ պետք է մեկտեղվեն, համախմբվեն բոլորը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ»։
Ըստ Գ.Դանիելյանի, եթե ոչ եկեղեցին, ապա ո՞վ պետք է այդ համախմբումը կատարել։
«Եկեղեցին ամենաբարձր վարկանիշ ունեցող կառույցն է ու բոլորը պետք է մեկտեղվեն եկեղեցու շուրջ։
«Վաղը, մյուս օրը, որ ՔՊ-ից միանան՝ ի՞նչ են ասելու։ Ասելու են, որ ՔՊ-ից մարդիկ կան, ուրեմն Նիկոլ Փաշինյանն է այս շարժման գլխին կանգնա՞ծ։
Չի բացառվում, որ ՔՊ-ականներ էլ միանան, իրենց մոտ այդ պառակտվածությունը կա։ Շարժումն այս կամ նախագահի, կուսակցության հետ կապելով՝ իրենք նման հայտարարություններն անում են հենց իրենց ներսի համար, իրենց աջակիցների համար, որ իրենց միակ փրկությունը Փաշինյանն է, եթե չլինեք այստեղ, ձեզ համար վատ կլինի։ Այդ մեսիջն իրենց հիմնական շարքերի համար է։ Իսկ ազգն արդեն արթնացել է։
Իսկ այն մարդիկ, ովքեր մինչ այս պահը հավատում են Փաշինյանին, դեռ երկմտում են, պետք է միանան համաժողովրդական շարժմանը, կանգնեն իրենց հայրենիքի կողքը, ապացուցեն, որ այս հայրենիքի տերն է»։
Հարակից հրապարակումներ`
- Գաղափարական պայքարում եկեղեցուն հաղթել հնարավոր չէ. Շիրակի թեմի առաջնորդ
- Մենք իշխանություն վերցնելու ցանկություն չունենք, ունենք ցանկություն՝ ունենալու ազգային, հայկական իշխանություն. Միքայել Սրբազան
- Գյումրիից մեկնարկել է երթ դեպի Աբովյան՝ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
- Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
- Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
- Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
- Ծաղկավան գյուղի ներքևի հատվածում շարժ է նկատվում. Գառնիկ Դանիելյան
- Բայց մի օր ադրբեջանցին մտնելու ա Կիրանց, կմորթի մարդկանց, իշխանությունը կասի՝ դուք ձեզ անվտանգ զգացե՛ք.Գառնիկ Դանիելյան
- Այս անգամ նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա