Սրբազան հաղթարշավը մոտենում է իր տրամաբանական ավարտին. Խաչիկ Մանուկյան
Գրող, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը, ում որդին՝ Վաչագան Մանուկյանը զոհվել է 2020 թվականին Շուշիում, օրեր շարունակ մասնակցում է Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին։
«Ես նախապես պլանավորած գրական հանդիպումներ ունեի Մոսկվայում։ Այնտեղ էի։ Բայց մի նկար տեսա, որ Սրբազանը նստել էր գետնին։ Ես ասացի, եթե Սրբազանը գետնին է նստել, ես մի դեպքում իր կողքը չեմ լինի, եթե գետնի տակը լինեմ ու միանգամից վերադարձա։ Մյուս քաղաքներում հանդիպումներին չկարողացա մասնակցել։ Երթի առաջին օրից մասնակցում եմ, սա կոչում եմ սրբազան հաղթարշավ, որը մոտենում է իր տրամաբանական ավարտին»,-ասաց Մանուկյանը լրագրողի հետ զրույցում։
Նա նշեց՝ իրենք բերում են սեր, գույն, ոգեղենություն, ճշմարտության հաղթանակը, շատերը միացել են ու դեռ կմիանան ազնվազարմ հայեր։
«Մենք ասել են, հիմա միտք չունի մեզ միանալ, մեր միանալու տեղը Երևանն է, որտեղ կորոշենք մեր անելիքները, մեր ուժը վեր հանելով՝ կպաշտպանենք հայի հաղթական, արժանապատիվ կերպարը։ Ինչպես հայտարարեց մեր ջութակահարը՝ Սմբատյանը, եթե ուզում եք ջնջել մեր հիշողությունը, ես առանց այդ հիշողության ոչ կարող եմ ապրել, ոչ ստեղծագործել։ Այո, ազնվազարմ հայերը տեր են իրենց ժառանգությանը, իրենց պատմությանը և իրենց ընթացքին»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ոչ ոք չփորձի ինքնուրույն հարց լուծել. Բագրատ Սրբազանը՝ երթի մասնակիցներին
- Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
- Բագրատ Սրբազան. Հիացած եմ ոստիկանության ներքին զորքերի աշխատակիցների աշխատանքով
- Գյումրիից մեկնարկել է երթ դեպի Աբովյան՝ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են