Տնտեսություն 10:41 08/05/2024 Հայաստան

Չինովնիկներին ավելի հարմար է աշխատել խոշորների հետ, սատկացնել ՓՄՁ-ներին. Հակոբ Ավագյան

Կառավարությունը մայիսի 2-ի նիստում տնտեսական գործունեության գրեթե բոլոր ոլորտներում շրջանառության հարկը կրկնակի բարձրացնելու մասին որոշում ընդունեց։ Էկոնոմիկայի նախարար Վահե Հովհաննիսյանը և Նիկոլ Փաշինյանը փոփոխությունները հիմնավորելիս պնդում էին, որ շրջանառության հարկից օգտվող փոքր և միջին ձեռնարկատիրությունը թաքցնում է իր իրական շրջանառությունը և խուսափում հարկերից։

Խնդրի շուրջ Panorama.am-ը զրուցեց «ՓՄՁ ասոցիացիայի» նախագահ Հակոբ Ավագյանի հետ։


Հ. Ավագյան-Նորից բերվում է այն թեզ, որը նախկինում էլ էր հնչեցվում, թե շրջանառության հարկն օգտագործվում է հարկերը թաքցնելու, ավելի քիչ հարկ վճարելու միջոց։ Եթե արձագանքեմ այս առաջին թեզին, ապա պետք է նշեմ, որ ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում  գերփոքր բիզնեսների համար ստեղծված այլընտրանքային հարկման ռեժիմները մի փոքր ավելի խոշորների կողմից երբեմն օգտագործվում են նաև հարկեր չմուծելու, հարկային տերմինալոգիայով ասած՝ ագրեսիվ հարկային  քաղաքականության շնորհիվ որոշակի հարկերից խուսափելու համար։ Որպեսզի այդ գնահատականները ճիշտ լինեն, դրա համար գոյություն ունեն հստակ վերլուծություններ։

Երբ հարկային քաղաքականության պատասխանատու ֆինանսների նախարարությունը ասում է, որ փոփոխությունները հիմնավոր են, որովհետև համեմատում են նրանց և շահութահարկ վճարողների հարկային բեռը, այստեղ մի քանի կարևոր տվյալներ չենք համադրում։ Շրջանառության հարկը ներդրվել է 2012 թվականին, իսկ ընտանեկան ձեռնարկատիրությունը հարկերից ազատման ռեժիմը ներդրվել է 2014 թվականին՝  Պետություն-ՓՄՓ կառույցներ շատ սերտ համագործակցությամբ։ Ընդորում, երբ 2012 թվականին այն ներդրվեց, բազմաթիվ ուսումնասիրություններ են արվել և պարզվել է, որ այլ երկրներում, նաև մեր հարևան Վրաստանում, այդ հարկման ռեժիմն արդեն կար։ Տարբեր զարգացած, զարգացող երկրենրում մինչև հիմա կա կարգավորումը, որ սկսնակ  բիզնեսներին հարկման հատուկ համակարգ են տալիս։

Երբեմն մեր չինովնիկները շփոթում են և դրան տալիս են «արտոնյալ» հարկեր անունը, բայց հարկային քաղաքականության մեջ արտոնյալ քաղաքականությունը 1-3 պարտադիր պայման է ունենում։ Օրինակ ՏՏ ոլորտին երբ հարկային արտոնություն են տալիս այնտեղ ժամկետ կա, հստակ թիրախ խումբ կա և եթե պետությունը ուզում է ինչ-որ ոլորտ սուբսիդավորի՝ ասում է՝ 3 տարով ես տալիս եմ քեզ այս սուբսիդավորումը։ Իսկ շրջանառության հարկը և ընտանեկան ձեռնարակատիրությունն այլ է, որոնք հետո իշխանությունները մոդիֆիկացրեցին և անունը դրեցին միկրոձեռնարկատիրություն։ Վերջիններս ոչ թե արտոնյալ հարկատեսակներ են, այլ հարկման հատուկ համակարգեր են սկսնակ բիզնեսների համար։

Panorama.am-Ինչպե՞ս կգնահատեք կառավարության ներկայացուցիչների հիմնավորումները, թե ձեռնարկատերերը շրջանառության հարկման ներքո թաքցնում են իրենց եկամուտները։

Հ. Ավագյան- Ինչո՞ւ է սա արվում։ Երբ դիտարկում են, թե բոլոր փոքր բիզնեսները խաբեբա են, ապա այստեղ նույնպես պետք է հաշվարկներ անել։ Օրինակ, եթե մարզային բիզնեսը իր եկամուտը շրջանառությունը թաքցնում է, ապա պետք է հասկանալ, թե խնդիրն ինչում է։ Որովհետև այդ խնդիրը սկսվում է և՛ իրազեկվածության մակարդակից, և՛ հարկային բեռից, և՛, օրինակ, սահմանամերձ համայնքներում կան խանութներ, որոնք, ցավոք, մինչև հիմա գործում են «պարտքի տետր» ասած մոդելով։ Հետևաբար այդտեղ շատ հարցեր են առաջանում, թե ինչպես պետք է եկամուտը, շրջանառությունը հայտարարագրի և ինչ մասով։ 

Ամենակարևորը, որը թաքցվում է, այն է, որ այստեղ հարկային եկամուտներ ապահովելու հարց է դրված, չնայած նրան, որ ներկայիս իշխանությունն անընդհատ շեշտում է, թե բյուջեն գումարի խնդիր չունի, թե ինչի կարիք լինի կարող են անել, որովհետև տնտեսական աճ են ունեցել և այլն։ Բայց պետք է առանձին անդրադառնալ, թե այդ տնտեսական աճի կառուցվածքն ինչ է։ Շատ տնտեսագետներ ի ցույց դրեցին, որ այդ տնտեսական աճը առանց լուրջ հիմնավորումների և արդյունքնրի է մեր երկրի համար։ Հիմնականում ռեէքսպորտն է և դրա վառ ցուցանիշն այս եռամսյակի խոշոր հակատուների ցանկի առաջին հորիզոնականում հեռախոսներ և այլ սարքավորումներ ներմուծող և վերավաճառող ընկերույթյան  հայտնվելն է։ Այսինքը, մենք գլոբալ առումով տնտեսության կառուցվածքի հարցում լուրջ խնդիրներ ունենք և  այն տարիներ ի վեր գնալով խորանում է։

Panorama.am-Հարկային բեռն ավելացնելով՝ կառավարությունը պետական բյուջեն ինչքանո՞վ համալրելու ակնկալիք ունի։

Հ. Ավագյան-18 մլրդ դրամ է հնչեցվում, որ այս օրենսդրական փոփոխությունների արդյունքում այդքան ավել եկամուտ կմտնի բյուջե։ Միայն 55 հազարից ավել շրջանառության հարկ վճարողներին և մնացած միկրոձեռնարկատիրության որոշ խմբերին են նորից կպնում։ Այդքան տնտեսվարողների կյանքը վատթարացնել՝ 18 մլրդ դրամի դիմաց, կարծում եմ շատ սխալ ռեֆորմ է։

Եթե որևիցե ռեֆորմ նման լայն շրջանակ է ընդգրկում, ապա առնվազն պետք է իրականացվեր առանձին ֆոկուս-խմբային հանդիպումներ, քննարկումներ, որը կապահովեր առնվազն իրազեկվածության մակարդակ և այլն։ Բայց մեր հետ հունվարի 24-ին հանդիպել է ֆինանսների նախարարը, որի ժամանակ ասել ենք, որ այն շատ մեծ շահառուներ է ընդգրկում, առաջարկում ենք ասոցիացիայի անդամներով մարզային հանդիպումներ անենք, քննարկենք, ինչը չարվեց։

Դրանից հետո, որքան տեղյակ եմ, գործադիրը հանրային սննդի ոլորտի՝ հիմնականում խոշորների հետ են հանդիպել, որոնք էլ չեն ներկայացնում գերփոքր բիզնեսի շահերը։
Հանրային սննդի ոլորտում կա մոտ 2000 տնտեսվարող, որից 115 մլն դրամի շրջանառության շեմը գերազանցել են ընդամենը 277 տնտեսվարող։ Մնացածը գտնվում են 0-10 մլն դրամի շրջանառության շրջանակներում։ Այսինքը, եթե մենք դիտարկենք, որ նրանք խաբում են իրենց շրջանառության թիվը և մի քանի անգամ էլ իրենց շրջանառությունը բարձր դիտարկենք, ապա նրանք մոտ չեն այդ շեմին՝ 115 մլն դրամին։ Հետևաբար՝ այստեղ լրիվ այլ խնդիր կա, դրան գումարած՝ հանրային սնունդն այն ոլորտն է, որն իր փաստաթղթավորման շղթայում մեծ խնդիր ունի։ Գանցեք հայտնի Էջմիածնի «Մեյմանդարի» շուկայից փորձեք բանջարեղեն գնել և ձեր հանրային սննդի կետում փաստաթղթավորել։ Այստեղ ոլորտներ կան՝ մրգի շուկաներ, ավտոտեխսպասարկման շուկաներ,  որ խնդիրներ ունենք,  որ ներմուծումից սկսած, վաճառքից, գյուղացուց վերջացրած այդ ամբողջ շղթան փաստաթղթավորված չէ։

Բայց մենք գալիս ենք այդ շղթայի վերջին օղակից և ասում ենք՝ ձեր հարկը բարձրացնում ենք, և որպես պատիժ, եթե չգնաս փաստաթղթավորես, վճարելու ես բարձր հարկ։ Այսինքը շղթայի վերջին օղակից ենք բռնում, բայց եթե մենք ուզում ենք լուծել փաստաթղթավարման հարցը ապա պետք է սկսենք երկրի դարպասներից։ Հենց ներմուծումից ապահեվել պատշաճ փաստաթղթավորում և հաշվապահներն այն մինչև վերջ կտանեն։ Չի կրող ասեղ ներմուծվի համապատասխան կոդով և վերջում վաճառվի ճտկավոր կոշիկի կոդով։

Մեծ մտահոգությունն այն է, որ նման մեծ շահառու ունեցող ռեֆորմը, իրենք են ասում «ռեֆորմ», բայց այն վատթարացնող նորմերով փաթեթ է, չի կարող քիչ հանրային քննարկումներով ընդունվել և բոլորի վրա ազդի։

Այս քաղաքական թիմը 2018 թվականից հայտարարում էր, որ այս Հարկային օրենսգիրքը բազամթիվ խութեր ունի և պետք է ժամանակ տրամադրեն և առաջին խոստումներից է որ օրենսգիրքը նորովիկ կվերանայվի և կգրվի։ Բայց հիմա մենք շարունակում ենք կարկատաններ անել նախկինում ընդունված օրենսգրքի մեջ, երբ նոր իշխանությունների համար արդեն 6 տարին քիչ ժամանակ չէ։

Panorama.am-Ինչպիսին է գործադիրի ներկայիս քաղաքականությունը, որը վարվում է ԹՄՁ-ների հանդեպ։

Հ. Ավագյան-2012 թվականից ես որպես փորձագետ «ՓՄՁ ասոցիացիայի» ներկայացուցիչ այս խնդիրներով եմ զբաղվել և այս ընթացքում 3-4 կառավարություն է փոխվել, բայց ես առաջին անգամ եմ տեսոնւմ որ մեր երկրի փոքր և միջին բիզնեսի շահերի պահպանությամբ զբաղվող գերատեսչությունը կողմ լինի գերփոքր բիզնեսների կյանքը բարդացնող օրինագծին, երբ մինչև 100 մլն դրամի շրջանառություն ունեցողները և մինչև 10 աշխատող ունեցողները համարվում են գերփոքր բիզնեսներ, իսկ շրջահրակի շեմը մինչև 115 մլն է։ Այսինքը գերփոքր բիզնեսի կյանքը բարդացնող օրենսդրական փաթեթ է ընդունվում և կառավարությունում մեր բալանսը պահող, ՓՄՁ շահերը ներկայացնող կառույցը կողմ է քվեարկում դրան։ Ավելին, եթե ամփոփոթերթում կարդում ենք՝ նրանք ընդհանրապես կողմ են և ասում են հանեք շրջանառության հարկը։

Եթե նայենք փոքր և միջին բիզնեսի նկատմամբ  իրականացվող աջակցության ծրագրերը և մոտեցումները, ապա այս օրենսդրական փոփոխությունը դրա շղթայական շարունակությունն է։ Օրինակ, մեր երկրում Փոքր և միջին բիզնեսի զարգացման ազգային կենտրոններ կային, մարզային մարմիններ ունեին, մարզային կառույցներ կային, որտեղ ՓՄՁ-ները գնում էին, շփվում էին, իրազեկվում էին, իրենց խնդիրներն էին ասում։  Արդեն մոտ երկու տարուց ավել է այդ կառույցը փակվել է։ Դրա փոխարեն ոչ մի բան դրված չէ։

Ինչպես զարգացած երկրներում այնպես ել մեր երկրի ՓՄՁ զարգացման ռազմավարությունում է գրված, որ այն պետք է հասնի պետության ՀՆԱ-ի 50 %-ից ավելին,  բայց ստացվում է որ կառավարության ընդունած ռազմավարությունն ամբողջովին տապալված է։ Ոչ մի զարգացած երկրում նման բան չի արվում, հակառակը՝ ՓՄՁ աջակցության գրասենյակները շարունակում են մնալ, որովհետև այդ երկրենրը հասկանում են, որ տնտեսության դիվերսիֆիկացիան առաջին հերթին կախված է ներառական տնտեսությունից, ավելի շատ ՓՄՁ ունենալուց։ Եթե մենք հիմա սևեռված ենք խոշոր բիզնեսի վրա, ավելի շատ սպասարկում ենք խոշոր բիզնեսի շահերը և այն առկա չինովնիկների նախասիրություններից է, ապա այն, բնականաբար, բերելու է մի մեծ պայթյունի։ Քանի որ եթե մի խոշոր բիզնես պարզապես որոշի մեկ ամիս ինչ-ինչ պայմաններից ելնելով հարկ չվճարի, մենք պետական բյուջեի լուրջ խնդիր ենք ունենալու։

Ֆինանսների նախարարը հնչեցնում էր, թե շրջանառության հարկ վճարողները գեներացնում են մեր երկրի հարկային եկամուտներ 2.7 %-ը և ես կրկին զարմանում եմ, որովհետև այն նոր բան չի ասում, ամբողջ աշխարհում է այդպես։

Աշխարհում ՓՄՁ-ներին չեն դիտարկում որպես հարկային մեծ եկամուտներ գերներացնողներ, այլ դիտարկում են որպես ներառական տնտեսություն ապահովող։ Միևնույն ժամանակ ո՛չ սոցապ նախարարը, ո՛չ էկոնոմիկայի նախարարը չեն հանդիմանում և ասում՝ եղբայր բայց ՓՄՁ-ները ապահովում են քո աշխատատեղերի 60 %-ից ավելին։ Իսկ գերփորքրները՝ տարեկան մինչև 100 մլն դրամ շրջանառություն ունեցողները, ապահովում են մեր վարձու աշխատողների մոտավորապես 20 %-ը։ Այսինքը, մենք պետք է հասկանանք, որ ՓՄՁ-ի դերակատարումը լրիվ ուրիշ է։ Ինչու այն չենք հասկանում, որովհետև ՓՄՁ-ի շահերը պաշտպանող և ներկայացնելու նախասիրություններ ունեցող չինովնիկներ չունենք, իրենց ավելի հարմար է աշխատել խոշորների հետ, սատկացնել ՓՄՁ-ներին։ Քայլերի այս հերթականությունը խոսում է այն մասին, որ տնտեսության մասին որոշումներ ընդունողների մոտ ՓՄՁ-ի մասին գաղափարախոսությունը լրիվ թյուր է, այլ է քան ամբողջ աշխարհում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:16
Երբ որ խոսվում է «ազգ-նահատակի» բանաձևի մասին, Փաշինյանի՝ իր պաշտոնավարման արձանագրում է. Աբրահամյան
«Երբ որ խոսվում է «ազգ-նահատակի» բանաձևի մասին, կարծում եմ, Նիկոլ Փաշինյանի՝  իր պաշտոնավարման այս 6-6,5 տարվա...
Աղբյուր` Panorama.am
12:10
ՔՊ խմբակցությունը կողմ քվեարկեց մի օրենքի, որով հազարավորների հարկային բեռն ավելանալու է. Մանուկյանը՝ ՀՀ բյուջեի, Հարկային օրենսգրքում փոփոխությունների ընդունելուց հետ
«ՔՊ խմբակցությունը կողմ է քվեարկում մի օրենքի, որով հազարավորների հարկային բեռն ավելանալու է դոմինոյի էֆեկտով և տասնյակ հազարավոր...
Աղբյուր` Panorama.am
11:54
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Ֆրանսիայի նախկին նախագահին
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Փարիզում, Ֆրանսիայի Ազգային ժողովում հանդիպել է...
Աղբյուր` Panorama.am
11:31
Այս նախագծի նպատակն ընտրություններին ընդառաջ հերթական շոուներ կազմակերպելու միջոց է դիտվելու. Մինասյան
Ազգային ժողովում քննարկվեց կառավարության կողմից ներկայացված «Հանրային խորհրդի մասին» օրենքում լրացումներ և  փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
11:29
Քաղաքապետարանն ավտոբուսի վարորդների ընդունելություն է հայտարարել
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ՝ շարժակազմերը համալրելու համար։...
Աղբյուր` Panorama.am
11:23
ԱԱՀ դաշտ կմտնեն հաշվապահական իրավաբանակն ծառայություններ և ֆինանսական խորհրդատվություն մատուցողները. Թունյան
«ԱԱՀ դաշտ կմտնեն այս պահի դրությամբ եղած, մեր կանխավարկածով, հաշվապահական ծառայություններ մատուցողները, իրավաբանական ծառայություն...
Աղբյուր` Panorama.am
11:22
Ռուբեն Մխիթարյան. Փաշինյանը տիկտոկեր է
«Հրապարակ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ողջ օրը համացանցում են` ռիլսեր, վիդեոներ, գրառումներ, հաշվում են...
Աղբյուր` Panorama.am
10:53
Դեկտեմբերի 4-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 4-ին ժամը 09:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 397.33 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
10:29
Հովիկ Աղազարյանը հայտարարեց՝ դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից
«Ներողություն եմ ուզում խնդրել  բոլոր իմ կուսակցական ընկերներից որևէ ժամանակահատվածում  իմ վարքով, իմ քայլով թիմի հեղինակությանը...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հրապարակվեց Ամուլսարի գործով 2015թ-ից ի վեր ընթացող դատական գործի վճիռը
Դեկտեմբերի 2-ին ՀՀ վարչական դատարանը՝ ի դեմս դատավոր Կարեն Զարիկյանի, կայացրեց թերևս աննախադեպ մի վճիռ, որով 9 տարի տևած դատական գործընթացից...
Աղբյուր` Panorama.am
09:49
Փարիզի ժամանակակից արվեստի ազգային թանգարանում բացված ցուցադրությունում ներկայացված է նաև Երվանդ Քոչարի երկու աշխատանք
Դեկտեմբերի 3-ին Փարիզի ժամանակակից արվեստի ազգային թանգարանում  տեղի է ունեցել թանգարանի վերջին ձեքբերումներին նվիրված մեծ ցուցադրության...
Աղբյուր` Panorama.am
09:39
Իրակլի Ղարիբաշվիլի. Ես մեր թիմի անդամ եմ, և մնացած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը
«Արմատական ​​ընդդիմության կողմից վերահսկվող լրատվամիջոցները սուտ են տարածել, թե ես դուրս եմ եկել «Վրացական երազանքից»։ Այս...
Աղբյուր` Panorama.am
09:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Արամ Խաչատրյան» համերգասրահում «Իտալական երաժշտությունը ֆիլմերում» խորագրով երեկո կանցկացվի
Դեկտեմբերի 11–ին, ժամը 19։30 «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա «Իտալական երաժշտությունը ֆիլմերում» (Note...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Ինչ օրենսդրական փաթեթներ են ընդունվելու արտահերթ նիստերի ժամանակ
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ դեկտեմբերյան արտահերթ նիստերի սեզոնը շուտով կսկսվի։ Այս քառօրյայից անմիջապես հետո ԱԺ-ն...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը օրենքի կոպտագույն խախտումներով ձգձգում է քննիչ հանձնաժողովի աշխատանքը ու շանտաժ է անում իր թիմակիցներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՔՊ-ական իրազեկ աղբյուրները «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցում են, որ ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Ով է գլխավոր դատախազի նոր տեղակալը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ով է գլխավոր դատախազի նոր տեղակալը, ինչ հուշամեդալի արժանացավ ու ինչ աղմկահարույց գործերով է...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Որոշել են Արագածի պատկերը փակցնել նորաստեղծ էկոպարեկների հանդերձանքի վրա ամրացվող «շևրոների» վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատից օր առաջ ազատվելու, այն Արագածով փոխարինելու մոլուցքը Փաշինյանի մոտ սրվում է։ Որոշել են...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Հակոբ Արշակյանի գլխավորությամբ տեղի ունեցած նիստը սկանդալով է ուղեկցվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 18-ին ԱԺ-ն պաշտոնապես տեղեկացրեց, որ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի և Յուրի...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Հրապարակ». Ինչ արդյունքներ են արձանագրել Գյումրիում անցկացված սոցհարցումները
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության երեկվա նիստին, որը վարել է Փաշինյանը, քննարկվել է Գյումրու  քաղաքապետի ԺՊ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». Տիգրան Ավինյանի եկամուտներն անասելի ավելացել են. Ինչ է հայտարարագրել Երևանի քաղաքապետը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ դատախազությունը զբաղված է միայն, այսպես ասած, «նախկինների» ապօրինի գույքի...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Հրապարակ». ՔՊ-ում շատերի վերաբերմունքը փոխվել է Հովիկ Աղազարյանի նկատմամբ
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի խնդրանքը մերժելուց հետո ՔՊ-ում շատերի վերաբերմունքը փոխվել է Հովիկ Աղազարյանի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Ժողովուրդ». Ինչ նվեր է ստացել Փաշինյանը Հռոմի Պապից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբեր ամսվա գործուղումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՀՀ գլխավոր դատախազ Աննա...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Հրապարակ». Իշխանությունը ոտուձեռ ընկած մարզերց վարորդներ է ուզում բերել Երևան, որ այսօր քաղաքը կաթվածահար չլինի
«Հրապարակ» թերթը գրում է. ««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում երեկ վաղ առավոտից գործադուլ էր, գործադուլ հայտարարած...
Աղբյուր` Panorama.am
08:51
Երևանում տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է. Խոսնակ
Երևանի հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է։  «Շարժակազմները դուրս են եկել երթուղիներ»,-այս մասին...
Աղբյուր` Panorama.am
08:43
Ես ռիսկ չէի անի մտնել էս շատ պատասխանատու ծրագրի տակ. Արմեն Սարգսյանը՝ «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի մասին
«Անկեղծ ասած,  ես ռիսկ չէի անի մտնել էս շատ պատասխանատու ծրագրի տակ (էլ չասեմ թե ՞ ինչքան եմ մտածել էս թեմայի...
Աղբյուր` Panorama.am
08:32
Դեկտեմբերի 4-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
00:11
Փաշինյանը հայտնել է՝ ովքեր կմասնակցեն Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշմամբ, Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին կմասնակցեն քաղաքապետի...
Աղբյուր` Panorama.am
00:01
Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
Դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին
14:43 03/12/2024

Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}