Գաղափարական պայքարում եկեղեցուն հաղթել հնարավոր չէ. Շիրակի թեմի առաջնորդ
«Թող կանչեն, ինձ էլ թող կանչեն, մեր երկրի ազգային անվտանգությունն է։ Ենթադրում եմ, երևի իր վերջին արտահայտությունների հետ է կապված»,- լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ պատասխանելով, թե ինչո՞ւ հիմա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին կանչել ԱԱԾ։
Դիտարկմանը՝ Դուք ավելի վտանգավոր հայտարարություններ եք արել, Միքայել Սրբազանը կատակով ասաց. «Արշակ Սրբազանն ավելի խոշոր է, ֆիզիկապես հաղթանդամ է, երևի ավելի վտանգ է ներկայացնում»։
Նա նշեց, որ եկեղեցուն հաղթել հնարավոր չէ. «Հնարավոր է եկեղեցականների ֆիզիկական ոչնչացման ճանապարհով մի որոշ ժամանակահատված դադարեցնի իր գործունեությունը, ինչպես եղել է սովետական տարիներին։ Միայն այդպես է հնարավոր, այլ ձևով հնարավոր չէ։ Գաղափարական պայքարում եկեղեցուն հաղթել հնարավոր չէ»։
Հիշեցնենք, որ Միքայել Սրբազանի առաջնորդությամբ Գյումրիից մեկնարկել է երթ դեպի Աբովյան քաղաք` միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշից սկիզբ առած երթին։
Հարցին՝ երթի ընթացքում ոստիկանությունը քաղաքացու ընթացքում բռնություն կգործադրի՞, Միքայել Սրբազանն ասաց, որ ոստիկանը պետք է հասկանա, որ հայրենակցի վրա ձեռք բարձրացնել չի կարելի, առավել ևս, որ եկեղեցականները ներկա են, մասնակցում են շարժմանը. «Դեռևս նման միջադեպ չի գրանցվել, որ ոստիկանությունը ուժ կիրառի հոգևորականի նկատմամբ։ Հուսանք ոստիկանությունը ձեռնպահ կմնա։ Եթե չեղավ, ինքն իրեն կխայտառակի։ Եթե իշխանությունը նման հրաման տան, իրենք իրենց կխայտառակեն»։
Հարակից հրապարակումներ`
- Մենք իշխանություն վերցնելու ցանկություն չունենք, ունենք ցանկություն՝ ունենալու ազգային, հայկական իշխանություն. Միքայել Սրբազան
- Գյումրիից մեկնարկել է երթ դեպի Աբովյան՝ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
- Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ
- Թաթոյան. Այստեղ եմ՝ Բագրատ Սրբազանին և իրենց իրավունքների համար պայքարող մեր ժողովրդին աջակցելու
- Պետք է միանանք Բագրատ Սրբազանին, այլապես կործանվելու ենք. երևանցիները սպասում են քայլերթի մասնակիցներին
- Բագրատ Սրբազան. ՔՊ բարձրաստիճան անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ
- Բագրատ Սրբազան. Սա կուռքերի շարժում չէ
- Այս անգամ նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Բացառիկ ցուցադրություն և դասական երաժշտության համերգ՝ նվիրված Գոհար Գասպարյանի 100-ամյակին