Կառավարությունը Սիսիան-Քաջարան ճանապարահատվածի համար 236 մլն եվրոյի վարկ կվերցնի
«Սիսիան-Քաջարան ճանապարահը բաժանել ենք երեք հատվածների՝ հյուիսային, Բարգուշատի թունել և հարավային հատված, համապատասխանաբար՝ 27, 8. 6 և 24.2 կմ երկարություններով»,- կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ զեկուցելով Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին նախագիծը։
Նա հայտնեց, որ նախագիծը վերաբերում է 24.2 կմ հատվածին։
Սանոսյանի խոսքով, Քաջարանից մինչև Սիսիան առկա 118 կմ ճանապարհը կկրճատվի մինչև 60 կմ և ավտոմեքենաների ներկայիս միջինում 50 կմ/ժ արագությունը կհասցվի 100կմ/ժ-ի։
«Ֆինանսավորման համար վարկային միջոցնրեը 373 մլն եվրո է, որից ՎԶԵԲ-ի հետ 236 մլն եվրոյի համար է նախատեսվում կնքել համաձայնագիրը»,-ասաց ՏԿԵ նախարարը։
Նա հայտնեց, որ ճանապարհը Սիսիանից հասնելու է Բարգուշատի թունելին և ունենալու է ևս 5 թունել և 11 կամուրջ։ Նախատեսվում է նախագիծն ավարտել 2030 թվականին, ևս 2 տարի էլ կհատկացվի սպասարկման համար։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը բուժաշխատողներին կստիպի պարտադիր մասնակցել էթիկական նորմերի իմացության դասընթացներին
- էթիկայի բոլոր կանոններից դուրս է ՝ կոլեկտիվ գնալ միզելը և կալանավորին մենակ թողնելը․ Արման Մխիթարյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան