Մայիսի 9-ին ժամը 11:00-ին Երևանի հյուսիսային մուտքի մոտ կդիմավորեն Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցներին
Վերլուծաբան, «Ջենեսիս Արմենիա» կենտրոնի հիմնադիր Աբրահամ Գասպարյանն ու «Հայաքվե» նախաձեռնության հիմնադիր Ավետիք Չալաբյանը կոչ են անում վաղը՝ մայիսի 9-ին ժամը 11:00-ին, հավաքվել Երևանի հյուսիսային մուտքի մոտ (Սևանի մայրուղու ճանապարհին, հայտնի վահանակի մոտ) և շքախմբով դիմավորել ու միանալ Բագրատ արք. Գալստանյանի առաջնորդությամբ Սրբազան երթին, որը շարունակվելու է մինչև Երևանի Հանրապետության Հրապարակ:
«Մեր պետության անվտանգության, սերունդների համերաշխության, ազգային տրորված արժանապատվության վերականգնման համար հազարավոր հայրենակիցների երկարատև պայքարը վճռորոշ փուլ է մտնում: Հապաղել չկա՛: Կա մե՛կ դրոշ և մեկ վերնագիր՝ Եռագույն և Հայաստան:
Պի՛նդ եղեք»,-նշում են նրանք։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
- Բագրատ Սրբազան. Հիացած եմ ոստիկանության ներքին զորքերի աշխատակիցների աշխատանքով
- Գյումրիից մեկնարկել է երթ դեպի Աբովյան՝ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
- Կխնդրեմ՝ հասկանալով խոսեն, ոչ թե որին ինչ հարմար ա՝ դա գրեն ու հրապարակեն․ Կիրանցի գյուղապետ
- Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին