Փրեսլիի և Մերկուրիի լավագույն հիթերը կներկայացվեն Երևանում
Մայիս 13-ին, ժամը 19:30 Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա «Էլվիս Փրեսլիի և Ֆրեդի Մերկուրիի լավագույն հիթեր» խորագրով համերգ։ Համերգին ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ իտալացի սաքսոֆոնահար, դիրիժոր Ֆեդերիկո Մոնդելչիի և տրոմբոնահար Մասսիմո Մորգանտիի մասնակցությամբ:
Կհնչեն սիրված երգիչների լավագույն երգերի գործիքային կատարումները՝ մշակված իտալացի գործիքավորող և տրոմբոնահար Մասսիմո Մորգանտիի կողմից:
Ֆեդերիկո Մոնդելչիի յուրաքանչյուր ելույթ սպասված է Հայաստանում։ Սաքսոֆոնահարն առաջին անգամ չէ ելույթ ունենում մեր երկրում։ Մշտապես խոստովանում է՝ հայ հանդիսատեսը հրաշալի է, իսկ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ համագործակցությունը հիանալի բնորոշում։ Ամեն անգամ մեր երկրից մեկնելիս փաստում է՝ Հայաստան վերադառնալու մեծ ցանկություն ունի: Մոնդելչին մշտապես հանդես է գալիս նոր ծրագրերով և ներկայանում նոր գաղափարներով։ Մասիմո Մորգանտին ևս հասցրել է հանդես գալ մեր երկրում, ջերմ ընդունելության արժանացել ու սիրել մեր հանդիսատեսին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան