Ժամն է վերականգնելու մեր արժանապատվությունը ու արիական ոգին. Պարգև Սրբազան
Արցախի թեմի նախկին առաջնորդ, Հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը իր լիովին աջակցությունն է հայտնել Բագրատ Արքեպիսկոպոսի նախաձեռնությանը։
«Ես լիովին աջակցում եմ Բագրատ Արքեպիսկոպոսի նախաձեռնությունը։ Սատարում եմ Միքաէլ Սրբազանին: Ամբողջովին սատարում եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն Հոգեւոր Խորհրդի կոչն ու հայտարարությունը: Այսօր մենք ազգովի վերապրում ենք մեր օրհասական Սարդարապատը: Այսօր հզոր պիտի հնչեն հայոց զանգերը մեր հոգիներում՝ վասն զի սթափվելու եւ արթնանալու ժամն է եկել: Բավական է ստորադասված ձեւով միակողմանի զիջումներ անենք։ Թշնամու ախորժակը անսահման է։
Ինչու՞ չենք պահանջում որ թշնամին դուրս գա Հայոց գրավյալ տարածքներից, ինչու՞ չենք պահանջում մեր Արծվաշենը, ինչու՞ չենք պահանջում մեր գերիների ու Արցախի իշխանավորների ազատագրումը։ Ինչու՞ ենք միակողմանի ականազերծում մեր սահմանագծերը։ Հանուն ինչի՞ պիտի հանենք մեր զինանիշից Մասիս սարը։ Հանուն ինչի՞ պիտի փոխենք մեր սահմանադրությունը։ Երբ՞ պիտի դասեր քաղենք պատմությունից՝ ում հավատալ իսկ ում ոչ։ Դեռ որքա՞ն պիտի ստորացված ապրի հայ «հպարտ» քաղաքացին։ Վեցը տարի է մենք տեսնոմ ենք քաղաքական իշխանության պարտությունները, որոնք դեմագոգիայի միջոցով փորձում են արդարացնել իրենց արածները։ Բավ է մեզ վախեցնել պատերազմի սպառնալիքով հանուն ձեր աթոռներին կառչաց մնալու համար։ Ավելի լավ է պատվով մեռնել քան հավետ ստորադաս ու վիրավորական ստրկության մեջ ապրել:
Ժամն է վերականգնելու մեր արժանապատվությունը ու արիական ոգին։ Իսկական պահն է ստեղծելու նվիրյալ ու պրո հայկական իշխանություն, որը կդառնա մեր պետության ու ժողովրդի տերն ու տիրականը։ Այո, պատմության ընթացքում հաճախ է եղել որ մեր Մայր Եկեղեցին ստիպված է եղել արթնացնել մեր ժողովրդին, միաբանել ու տանել դեպի փրկության ափերը։ Ես հավատում եմ Հայոց ներուժին ու նրա գիտակցությանը։
Աստված օրհնեալ պահի Հայոց Ազգն ու Բանակը, մեր Պետությունն ու Մայր Եկեղեցին»,- նշված է Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Մենք իշխանություն վերցնելու ցանկություն չունենք, ունենք ցանկություն՝ ունենալու ազգային, հայկական իշխանություն. Միքայել Սրբազան
- Գյումրիից մեկնարկել է երթ դեպի Աբովյան՝ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
- Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ
- Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը
- Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
- Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
- Թովմաս Առաքելյան. Սրբազանի առաջնորդությամբ պայքարելու եմ այնքան ժամանակ, քանի դեռ սա պայքար է հանուն ճշմարտության
- Սրբազանի առաջնորդած քայլերթը միտված է արդարության, ճշմարտության հաստատմանը. Տիգրան Ներսիսյան
- Գարեգին Երկրորդն ու Արամ Առաջինը հեռախոսազրույց են ունեցել