Բագրատ Սրբազանի ու Գուրգեն Մելիքյանի հուզիչ հանդիպումը՝ երթի ժամանակ
Դեպի Երևան երթին է միացել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը։
«Ոչ թե ինքը մեզ, այլ մենք միացանք մեր շատ սիրելի նահապետին՝ Գուրգեն Մելիքյանին»,- ասաց երթն առաջնորդող ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Գուգեն Մելիքյանի կենսագրությունը, ինչպես բոլոր իրական հայերի, գողացված է։ Տեսել եք արցունքները, տառապանքը այս մեծ կեղնի մարդու, որը մեզ համար թե ներշնչման, թե քաջության, թե զոհաբերության, թե նվիրումը, ինտելետի, հավատքի, հոգու հաղթանակի աղբյուր է»,-շարունակեց խոսքը Բագրատ Սրբազանը։
«Շնորհակալություն Ձեզ։ Հավատում ենք Ձեզ։ Հավատքով»,- ասաց Գուրգեն Մելիքյանը։
Բագրատ Սրբազանը խնդրեց Գուրգեն Մելիքյանին հիշեցնի, թե ինչ էր գրված Բերձորի եկեղեցու ճակատին։
«Թաղեցյալ լինիմք, բայց ոչ խոնարհիմք»։ Սա շատ կարևոր կարգախոս է, որ մենք չենք խոնարհվելու։
Խորենացին ասում է՝ հյուսիսային ազգերի մեջ վեհագույնը, վեհագույնը երբեք չի խոնարհվում»,- ասաց Գուրգեն Մելիքյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին