Երթի մասնակիցները հասնում են Աբովյան
«Տավուշը՝ հանուն հայրենիքի» համազգային շարժման մասնակիցները՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, արդեն 5-րդ օրն է շարժվում են դեպի Երևան։ Այսօր կանգ են առնում Աբովյան քաղաքում։
Ճանապարհին բազմաթիվ քաղաքացիներ միացան երթին։ Նոր Հաճնի կամուրջին հավաքված քաղաքացիները ծափահարություններով ու դրոշներ ծածանելով դիմավորում են երթի մասնակիցներին
Երիտասարդները քայլում են Բագրատ սրբազանի երթի առջևից՝ ծածանելով Հայաստանի և Արցախի դրոշը։ Մասնակիցներին ողջունում են նաև մեքենաներից։
Շարժման մասնակիցները ճանապարհին տերունական աղոթք արեցին, որից հետո՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված» երգով շարժվեցին առաջ։
Նշենք, որ Աբովյան քաղաքում սպասվում է «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք՝ Բագատ Սրբազանի, Սուրեն Պետրոսյանի, երթի մասնակիցների մասնակցությամբ։
Հիշեցնենք, որ շարժումը քայլերթը մեկնարկեց Տավուշի մարզի Կիրանց գյուղից, որտեղ մի քանի շարունակ պայքարում էին միակողմանի սահմանազատման դեմ։
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են