Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ՝ կամավորության սկզբունքով խաղաղ ցուցարարներին իրավաբանական օգնություն տրամադրելու մասին։
«Մեր նպատակն է պատրատվենք հնարավոր իրադարձություններին, որոնք կարող են Երևանում լինել, քանի որ տեսնում ենք, որ այս իշխանություններն ամեն ինչի ունակ են»,- լրագրողներին ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ով միացել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ ընթացող երթին։
Նա նշեց, որ իրենց առաջարկին՝ կամավորության սկզբունքով միանալ իրենց և օգնել մայիսի 9-ին, առաջիկա օրերին, որպեսզի որևէ մեկին միայնակ չթողնեն ոստիկանական բաժիններում, իրավապհ մարմիններում, արդեն միացել են մեկ տասնյակից ավելի փաստաբաններ։
«20-ից ավելի փաստաբաններ արդեն ցանկություն են հայտնել, թիվը գնալով մեծանում է։ Այս թիվը բավարար է անհրաժեշտ իրաբանական աջակցություն տրամադրելու համար»,- ասաց Մելիքյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան