Կառավարությունը բուժաշխատողներին կստիպի պարտադիր մասնակցել էթիկական նորմերի իմացության դասընթացներին
«Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է բուժաշխատողների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացման համատեքստում՝ արդիական և կարևոր որոշ դասընթացների պարտադիր մասնակցելու պահանջի սահմանումից»,- կառավարության այսօրվա նիստում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ զեկուցելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին նախագիծը։
Նա հայտնեց, որ ներկայում բուժաշխատողներն իրենք են ընդունում այն դասընթացները, րոնց ցանկանում են մասնակցել, իսկ նախագծով սահմանվում է որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կլինի՝ անկախ մասնագիտական ուղղվածությունից։
Ավանեսյանը, որպես օրինա բերեց աղետների ժամանակ տուժածներին ցուցաբերվող անհետաձգելի բուժօգնության վերաբերյալ դասընթացները, էթիկական նորմերի իմացությունը և այլ դասընթացներ։
Նախարարը տեղեկացրեց, որ նախագծով նաև առցանց դասընթացների մասնակցության փոխհատուցման դեպքեր են սահմանվում, որի լիազորությունը վերապահված է կառավարությանը։
Նշելով, որ նախագծով խրախուսվում է արտերկրի դասընթացներին մասնակցությունը՝ Ավանեսյանը կրկնեց, որ այդ դասընթացների վճարը կառավարությունը կսուբսիդավորի։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» ֆիասկո է ապրել
- Սիմուլյացիոն կենտրոնը բժիշկներին թույլ կտա չսովորել պացիենտների վրա. Անահիտ Ավանեսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան