Էրդողանը գտնում է, որ Երևանը և Բաքուն որքան հնարավոր է շուտ պետք է ստորագրեն խաղաղության պայմանագիրը
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի, տարածաշրջանը պետք է կայունության հասնի: Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Էրդողանը չորեքշաբթի Անկարայի նախագահական համալիրում ընդունել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին։
«Նախագահ Էրդողանն ասել է, որ գոհ է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացում արձանագրված առաջընթացից, որ դրական արդյունքներ է ակնկալում մայիսի 10-ին Ալմաթիում կայանալիք (ԱԳ նախարարների) հանդիպումից, և որ պետք է հնարավորինս շուտ կնքվի խաղաղության համաձայնագիր, և տարածաշրջանը պետք է հասնի այն կայունությանը, որին ձգտում է», -ասված է Թուրքիայի ղեկավարի գրասենյակի հայտարարության մեջ, որը ստացել է «ՌԻԱ նովոստի»-ին։
Էրդողանը նշել է, որ «Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն սերտորեն համագործակցել՝ կանխելու միակողմանի և կողմնակալ արտաքին միջամտությունը և տարածաշրջանը աշխարհաքաղաքական տարաձայնությունների գոտի վերածելու փորձերը», և որ Թուրքիան «բոլոր ոլորտներում կշարունակի աջակցել Ադրբեջանին»։
Հիշեցնենք, որ 44 -օրյա պատերազմի ելքը մեծապես որոշվեց Ադրբեջանին թուրքական անմիջական ռազմական աջակցության հետևանքով։ Թուրքիան միշտ էլ եղել է Ադրբեջանի կողքին և այսօր էլ որոշում է այդ պետության քաղաքականության հիմնական վեկտորները։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին