«Իմնեմնիմի» պոդքաստի 98-րդ թողարկումը եթերում է. ՈւՂԻՂ
«Իմնեմնիմի» պոդքաստը շարունակում է եթերում մնալ՝ չնայած նրան, որ հաղորդման հեղինակներն ու վարողները՝ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը, քաղբանտարկյալի կարգավիճակում գտնվում են կալանավայրում։
«Իմնեմնիմի» պոդքաստը նրանց փոխարեն վարում են այլ հասարակական-քաղաքական գործիչներ, մինչև հաղորդման հեղինակները վերադառնան ու շարունակեն իրենց գործը։
«Իմնեմնիմի» պոդքաստի 98-րդ թողարկումն այսօր վարում են Զառա Մարգարյանն ու Սուրեն Սուրենյանցը։
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող Նարեկ Սամսոնյանն ու հանրային գործիչ, նույն փոդքասթի համահեղինակ և վարող Վազգեն Սաղաթելյանն անազատության մեջ են «Իմնեմնիմի» փոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Տավուշի գյուղերը հանձնելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին սուր բառապաշարով քննադատության ենթարկելու համար:
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել են միջազգային կառույցների ջանքերով և ճնշման ներքո ապաքրեականացված և այժմ գոյություն չունեցող տխրահռչակ «ծանր վիրավորանքի» հոդվածի հիման վրա, որն իշխանությունները «վերակենդանացրել են» խուլիգանության հանցակացմի ներքո։
Հարակից հրապարակումներ`
- «Իմնեմնիմի»-ի այսօրվա հերթապահները՝ Սուրեն Սուրենյանց և Զառա Մարգարյան
- Մեկնարկեց «Իմնեմնիմի» փոդքասթի 97-րդ թողարկումը