
Մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կլինի համազգային հանրահավաք
Մայիսի 9-ին, ժամը 16:00-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա համազգային հանրահավաք։
Ուրարակիր Թովմաս Առաքելյանը տեղեկացրել է.
«Այսօր, 13:00-ին շարժվում ենք Չարենցավանից, ժամը 18:00 կլինենք Երևան գրությամբ կարմիր տուֆից հուշարձանի մոտ (Երևանի հյուսիսային մուտք)»։
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մայիսի 4-ին կեսօրից Կիրանցից երթով սկսել են շարժվել Երևան։ Նրանք Երևան կհասնեն մայիսի 9-ին։
«Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»,- երթից առաջ հայտարարել էր Բագրատ Սրբազանը։
Երթին բացի տավուշցիներից, միացել են Հայաստանի այլ շրջաններից քաղաքացիներ, արվեստագետներ, զոհված զինծառայողների հարազատները։ Երթի մասնակիցները շարքերն անընդհատ համալրում են նոր քաղաքացիներ։
Հարակից հրապարակումներ`
- Գաղափարական պայքարում եկեղեցուն հաղթել հնարավոր չէ. Շիրակի թեմի առաջնորդ
- Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները