Սկիզբ է դրվում Արցախի հայկական ինքնության իսլամացման ադրբեջանական քաղաքականությանը. Ավանեսով
1992 թվականի մայիսի 8-9-ին հայկական ինքնապաշտպանական ուժերի կողմից իրականացվել է բերդաքաղաք Շուշիի ազատագրումը, որը ռազմական կարևոր նշանակություն է ունեցել արցախյան ազատագրական պայքարում։ Արցախյան երրորդ պատերամից հետո Շուշին գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի ներքո։
«Արհեստածին կազմավորում Ադրբեջանն իր ձևավորման առաջին օրվանից՝ 1918 թվականից, որդեգրել է հայկական մշակութային ժառանգության յուրացման ու ոչնչացման քաղաքականություն, որն էլ ադրբեջանական հակահայկական քաղաքականության անբաժանելի մասն է»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասում է Հայքի մշակութային օմբուդսմեն, ադրբեջանագետ Հովիկ Ավանսեովը։
Նա նշում է, որ բերդաքաղաքի ազատագրումից հետո Շուշիի մշակութային ժառանգությունն անընդհատ ադրբեջանական կողմից ենթարկվում էր յուրացման, կեղծման, կեղծվում էր նաև պատմությունն ու իսկությունը։
«Բացի այդ, Ադրբեջանը կեղծում էր փաստերը, իբր հայկական կողմը թիրախավորել ու վանդալիզմի էր ենթարկել Շուշիի մզկիթները ևս, ինչն իրականությանը չէր համապատասխանում։ Ավելին ասեմ՝ պետական մակարդակով ու մասնավոր ներդրումներով Շուշիի մզկիթը մասնագետների ներգրավմամբ, այդ թվում Իրանից, վերականգնվել էր՝ հաշվի առնելով բոլոր սկզբունքները, մասնագետների կարծիքը ևս»,- պատմում է ադրբեջանագետը։
Նա նշում է, որ 2020 թվականի պատերազմի ժամանակ Շուշիի մշակութային ժառանգությունը տեղեկատվական դաշտում թիրախավորելուց բացի, հայտնվեց ադրբեջանական զինված ուժերի ուղիղ նշանառության տակ, իսկ այնուհետև՝ բռնազավթումից հետո, մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությանը զուգահեռ սկսվել են «վերականգման» աշխատանքներ։
«Ամենափրկիչ եկեղեցու տարածքում իրականացվում են աշխատանքներ՝ խախտելով եկեղեցու ամբողջականությունը։ Ներկայացվում է իբրև վերականգնում են նախկին տեսքը, ինչն իրականությանը չի համապատասխանում։
Հերքվում է նաև Շուշիի պատմության հայկական հետքը, հայկական ծագումնաբանությունը և այն ներկայացվում է որպես իսլամական աշխարհի մշակութային կենտրոն։
Սրանով ոչ միայն Շուշին, այլ նաև սկիզբ է դրվում Արցախի պատմական հայկական ինքնության իսլամացման ադրբեջանական քաղաքականությանը։ Սա արվում է դարձյալ պետական մակարդակով»,- ասում է Ավանեսովը։
Մանրամասն՝ ֆեյսբուքյան տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցիները «վերանորոգում են» Շուշիի ռեալական ուսումնարանը
- Շուշիի Կանաչ Ժամ եկեղեցին այլևս գոյություն չունի
- Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը»
- Շուշիի նախկին քաղաքապետը հանրահավաքի կոչ է անում
- Բաքվուն Շուշին հռչակել է իսլամական աշխարհի 2024թ., իբր, «մայրաքաղաք», այն դեպքում, երբ տեղի վարչախումբն իր բնույթով իսլամատյաց. Վրադան Ոսկանյան
- Պարբերաբար տեղեկություններ են հայտնվում, որ Ադրբեջանը Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին վերածելու է մզկիթի
- Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին
- Ադրբեջանցիները Շուշիի ևս մեկ գերեզմանատուն են վնասել
- Ադրբեջանն աղբակույտի է վերածել Շուշիի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը
- Ադրբեջանցիները ճանապարհ են կառուցում Շուշիի պատմական գերեզմանատան միջով․ Caucasus Heritage Watch
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան