Երբ արցախցին ոտքի է կանգնում, այն ընդդեմ չէ, այլ հանուն հայրենիքի է. Մետաքսե Հակոբյան
«Առաջին պայմանը, որ արցախցիներն այսօր այստեղ են և երթին են մասնակցում, այն զգացողությունն է, երբ զավակը լսում է հոր ձայնը, որն իրեն ասում է վտանգի մասին»,-Կիրանց- Երևան ճանապարհի Նոր Հաճնի հատվածում արցախցիներով Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորած երթին սպասելիս ասաց ԱՀ ԱԺ պատգամավորև Մետաքսե Հակոբյանը։
Նա հիշեցրեց, որ նախորդ օրը Արցախի թեմի առաջնորդը կոչ է արել միանալ շարժմանը։
«Այն զգացումը, որ եկեղեցին է կանչում և մենք բոլորս այդ եկեղեցու մի մասնիկն ենք, արդեն միանալու խնդիր չկա, արցախցիներն այնտեղ են, որտեղ կոչ է արվում լինել»,- ասաց Հակոբյանը և հավելեց. «Եկեղեցին ոչ թե ընդդեմ է, այլ հանուն է, հանուն հայրենիքի հանուն հայի գոյության, խաղաղության»։
Մեկնաբանելով լուրերը, որ իշխանություններն ահաբեկում են արցախցիներին, որպեսզի չմիանան Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին՝ Մետաքսե Հակոբյանն ասաց. «Չեմ կարծում, որ որևէ մեկի մոտ կստացվի ահաբեկել արցախցուն, այն կարող է ծիծաղ առաջացնել, քոնի որ երբ արցախցին ահաբեկվելու բոլոր պատճառներն ուներ, չահաբեկվեց, ոտքի վրա կանգնեց»։
Նրա խոսքերով, եթե որոշ բարերարների կողմից նման բան է արվում, ապա այդ աջակցության ծրագրերն ավելի շուտ սեփական շահը սպասարկել է, ոչ թե Արցախցուն ապրումակցելը։
Արցախցի պատգամավորը հայտնեց, որ ինքանկառավարման մարմիններում ժողովներ են արել և ոչ ուղիղ, այլ միջնորդավորված խոստացել բնակարանների վիճակն արագ բարելավել, բիզնես ծրագրեր ներկայացնել։
«Հայրենիքի վտանգն ինչքան էլ Հայաստանի մեր հայրենակիցները զգում են՝ արցախցին այն ապրել է և դրա միջով անցնում է։ Հիմա էլ երբ արցախցին ոտքի է կանգնում այն ընդդեմ չէ այլ հանուն հայրենիքի է, որպեսզի այն ինչ տեղի ունեցավ Արցախում, տեղի չունենա հայրենիքի այս հատվածի հետ»,-ասաց Հակոբյանը
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
- Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները