Վրաստանի հայկական համայնքը հայտարարել է, միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Վրաստանի հայկական համայնքը ողջունել է Վիրահայոց թեմի հայտարարությունն այն մասին, որ որով աջակցությունն էր հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։
«Վիրահայոց թեմը՝ առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի գլխավորությամբ, աջակցում է «Տավուշը՝ հանուն հայրենիքի» համազգային շարժմանը և հայտում է իր զորակցությունը շարժման բոլոր մասնակիցներին ու շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանին»:
Վրաստանի հայկական համայնքը հայտարարել է, միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։
«Ողջունում ենք Վիրահայոց թեմի հայտարարությունը և աջակցում ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը»,- նշված է Վրաստանի հայկական համայնքի հայտարարությունում։
Հայկական համայնքի ներկայացուցիչները վաղը Երևանում մասնակցելու են հանրահավաքին։
Հարակից հրապարակումներ`
- Որոշ մարդիկ անընդհատ սուտ են խոսում, բոլոր կիրանցիներն այստեղ են. Բագրատ Սրբազան
- Այն, ինչի մասին խոսել ենք լսարանում, դուք այսօր կյանքում արտահայտում եք․ Բագրատ Սրբազանը ողջունեց ուսանողներին
- Բագրատ Սրբազանի ու Գուրգեն Մելիքյանի հուզիչ հանդիպումը՝ երթի ժամանակ