Պետությունը 1.1 մլրդ դրամ համաֆինանսավարում տրամադրեց համայնքներին
«Նախագծով առաջարկում ենք 1 միլիարդ 12 միլիոն դրամ հատկացրեց 16 համայնքի 21 սուբվենցիոն ծրագրերը ֆինանսավորելու համար»,- կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով համայնքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերին պետության համաֆինանսավորում հատկացնելու նախագիծը:
Ներկայացնելով ըստ մարզերի գումարի բաշխվածությունը՝ նախարարան ասաց, որ Արարատի մարզում 1 ծրագրի համար նախատեսվում է վճարել 55,7 մլն դրամ, Արմավիրի մարզում 3 ծրագրի համար՝ 140 մլն դրամ, Գեղարքունիքի մարզում 5 ծրագրի համար՝ 236 մլն դրամ, Լոռու մարզում 8 ծրագրի համար՝ 322 մլն դրամ, Կոտայքի մարզում 1 ծրագրի համար՝ 16 մլն դրամ, Շիրակի մարզում 1 ծրագրի համար՝ 119 մլն դրամ, Սյունիքի մարզում 2 ծրագրի համար՝ 152 մլն դրամ:
«Այս որոշումը կայացնելուց հետո կստացվի, որ այս տարի 7,7 մլրդ դրամ Կառավարությունը համաֆինանսավորել է սուբվենցիոն ծրագրերի համար»,-հայտարարեց Սանոսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը Սիսիան-Քաջարան ճանապարահատվածի համար 236 մլն եվրոյի վարկ կվերցնի
- Կառավարությունը բուժաշխատողներին կստիպի պարտադիր մասնակցել էթիկական նորմերի իմացության դասընթացներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան