ԵՊՀ և Բրյուսովի անվան համալսարանի 200-ից ավելի ուսանողներ աջակցություն են հայտնում Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին
Ազգային ժողովի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ իրենց աջակցությունը հայտնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ ընթացող երթին, միանում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման պահանջին։
«Մենք մտահոգված ուսանողներ են, ովքեր ապակուսակցական են։ Մենք մեր խնդիրն ենք համարել խոսել այս մասին, որոնք առկա են Հայաստանում։ Որպես գիտական հանրույթի ներկայացուցիչներ պետք է թույլ չտանք, որ Հայաստանը գնա միակողմանի զիջումների»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ուսանողներից Քնարիկ Սահակյանը, ով սովորում է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների «Քաղաքագիտություն» ամբիոնի երկրորդ կուրսում։
Նա նշեց, որ իրենք 2 օր է արդեն ստորագրահավաք են անում, 212 ուսանող միացել է իրենց։ Ստորագրահավաքին մասնակցել են Բրյուսովի անվան պետական համալսարանից, ԵՊՀ տարբեր ֆակուլտետներից ուսանողներ։
«Մենք այս ստորագրությունները ներկայացնելու ենք թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական պատգամավորներին, որպեսզի ցույց տանք մեր մտահոգությունը»։
Ուսանողն ընթերցեց իրենց կազմած տեքստը․ «Քանի դեռ առկա չեն հայ-ադրբեջանական սահմանագծման արդյունքները վավերացված միջազգային պայմանագրային իրավունքով և ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով սահմանված կարգով, ՀՀ զինված ուժերին ստորաբաժանումներին սահմանագոտու համապատասխան հատվածից հետ քաշվելու հրաման տալն ու կատարելը հանցագործություն է Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ՝ համաձայն ՀՀ ՔՕ 421-րդ հոդվածի»։
«Մենք այս պահանջով եկանք այստեղ՝ նաև հայտնելով, որ միանում ենք Սրբազանի առաջնորդած երթին։ Գործընթացն այսքանով չի սահմանափակվի, այլ համալսարանների ևս կոչ ենք անում միանալ մեր ստորագրահավաքին ու պայքարին»,- ասաց ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի ուսանող Գրետա Սահակյանը։
ԵՊՀ Միջազգային հարաբերությունների Քաղաքագիտության ամբիոնի 2-րդ կուրսի ուսանող Թամարա Քալանթարյանը նշեց. «Մենք անհատներ ենք, չունենք որևէ կուսակցական կողմնորոշում։ Մենք անհագստացած ենք մեր երկրի ապագայով։ Կարևոր է, որ հենց երիտասարդ սերունդը ոտքի կանգնի ու պայքարի հանուն հայրենիքի։
Մեր նպատակ է ինչ-որ չափով, գոնե մի փոքր մասով օգնել շարժումը հասցնել իր նպատակին»։
Հարակից հրապարակումներ`
- Ժամն է վերականգնելու մեր արժանապատվությունը ու արիական ոգին. Պարգև Սրբազան
- Այս շարժման նպատակը հայրենիք ունենալն է, իսկ Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր
- Մենք իշխանություն վերցնելու ցանկություն չունենք, ունենք ցանկություն՝ ունենալու ազգային, հայկական իշխանություն. Միքայել Սրբազան
- Գյումրիից մեկնարկել է երթ դեպի Աբովյան՝ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
- Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
- Թաթոյան. Այստեղ եմ՝ Բագրատ Սրբազանին և իրենց իրավունքների համար պայքարող մեր ժողովրդին աջակցելու
- Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
- Ամբողջ աշխարհից զանգեր, ոգևորության խոսքեր ենք ստանում, ասում են՝ գալու են մեզ միանան. Գառնիկ Դանիելյան
- Այս անգամ նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան