Արմեն Հյուսնունց. Կարծում եմ՝ այսօր որոշիչ օր պետք է լինի
Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Հյուսնուցը միացել է Տավուշում Ադրբեջանի հետ սահմանին սահմանազատման դեմ պայքարից սկիզբ առած Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին։
«Կարծում եմ՝ այսօր որոշիչ օր պետք է լինի։ Առաջին հերթին կասեցնենք ապօրինի, ազգադավ գործընթացը՝ սահմանազատումը»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց երաժիշտը։
Այս պահին նա գտնվում է Երևանի ու Աբովյանի միջակայքում՝ դիմավորելու Սրբազանի առաջնորդած երթին։ Այստեղ եկել է զոհված զինծառայող Մելիքի լուսանկարի շապիկով։
Հյուսնուցի խոսքով, այս շարժումը պետք է դառնա հաշտության, պատվի, բարգավաճ հայրենիք ունենալու մասին։
«Սա վերկուսակցական, ազգային շարժում է, ակնկալիքներ չկան, ինչպես Սրբազանն է ասում»,-ասաց նա։